Հասարակական

Երևանը այն 50 անկանխատեսելի ու անսովոր քաղաքների ցանկում է, ուր արժե լինել

1 րոպեի ընթերցում

Երևանը այն 50 անկանխատեսելի ու անսովոր քաղաքների ցանկում է, ուր արժե լինել

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Էլիթ Դեյլի» էլէկտրոնային կայքը հրապարակել է 50 անկանխատեսելի ու անսովոր վայրերի ցուցակ` խորհուրդ տալով այցելել այդտեղ 20 տարեկանում: Ցանկում ընդգրկված է Հայաստանի մայրաքաղաք Երևանը:

«Կան որոշակի վայրեր, ուր մենք երազում ենք լինել մի օր` Փարիզ, Հռոմ, Բանգոկ, Ռիո դե Ժանեյրո, Երուսաղեմ, Նյու Յորք, Բուենոս Այրես, Պեկին, Ստոկհոլմ: Դրանք կախարդական քաղաքներ են` մշակութային ու պատմական վայերով, որոնք դինամիկ նյութ են ներկայացնում այս գլոբալացվող աշխարհում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասված է հոդվածում:

Նշյալներից զատ, կայքը ներկայացնում է մեկ այլ վայրերի ցանկ, ուր արժե ճամփորդել: Հոդվածագրի ցանկի քաղաքներից են Կանադայի Մոնթրեալը, Սլովենիայի մայրաքաղաք Լյուբլյանան, Լիբանանի Բեյրութ, Վրաստանի Մեստիա, Ֆրանսիայի Կորսիկա, ԱՄՆ-ի Նոր Օռլեան քաղաքները և այլն: Հայաստանի մայրաքաղաքը ներկայացված է այսպես. «Երևանը մի կախարդական ու պատմական քաղաք է` դեպի Արարատ լեռը գեղեցիկ տեսարանով: Այն եզակի ճարտարապետությամբ, հյուրասեր մարդկանցով, սննդի և խմիչքի մեծ առաջարկով քաղաք է. այն ֆանտաստիկ վայր է այցելելու համար»:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում