Պաշտոնական

Սահմանամերձ համայնքները գտնվում են ՀՀ կառավարության ուշադրության կենտրոնում, Հովիկ Աբրահամյան

1 րոպեի ընթերցում

Սահմանամերձ համայնքները գտնվում են ՀՀ կառավարության ուշադրության կենտրոնում, Հովիկ Աբրահամյան

ԵՐԵՎԱՆ, 27 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Հանրային խորհրդի անդամներին՝ խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի գլխավորությամբ: Հանրային խորհրդի անդամները վարչապետին են ներկայացրել ՀՀ սահմանամերձ համայնքներ, մասնավորապես, Տավուշի մարզի Ներքին Կարմիրաղբյուր, Այգեպար, Կոթի և Բարեկամավան կատարած այցի մանրամասները, արձանագրված խնդիրներն ու տեղի բնակիչներին հուզող հարցերը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից,Հովիկ Աբրահամյանն ընդգծել է, որ սահմանամերձ համայնքները գտնվում են ՀՀ կառավարության ուշադրության կենտրոնում և գործադիրը շարունակելու է այդ համայնքների բնակիչներին ուղղված սոցիալական տարբեր ծրագրերի իրականացումը: Միաժամանակ, վարչապետը հանձնարարել է համապատասխան գերատեսչություններին սեղմ ժամկետներում ներկայացնել հնչեցված խնդիրների լուծման առաջարկություններ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում