Տնտեսություն

Ռուսաստանը 270 մլն դոլար կհատկացնի Հայաստանին ատոմակայանի աշխատանքի ժամկետը երկարացնելու համար

2 րոպեի ընթերցում

Ռուսաստանը 270 մլն դոլար կհատկացնի Հայաստանին ատոմակայանի աշխատանքի ժամկետը երկարացնելու համար

ԵՐԵՎԱՆ, 26 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի կառավարությունը հավանություն Է տվել Հայաստանի ատոմային Էլեկտրակայանի աշխատանքի ժամկետը երկարացնելու համար հանրապետությանը 270 մլն դոլարի վարկ տրամադրելուն: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, դեկտեմբերի 26-ին հայտնել է ՌԴ նախարարների կաբինետը:

Ռուսաստանը եւ Հայաստանը ավելի վաղ միջկառավարական համաձայնագիր են ստորագրել Հայաստանի ԱԷԿ-ի երկրորդ Էներգաբլոկի շահագործման ժամկետը երկարաձգելու հարցում համագործակցելու վերաբերյալ: Կողմերը պայմանավորվել են, որ աշխատանքների ֆինանսավորումը կիրականացվի այն վարկի հաշվին, որը ՌԴ-ն տրամադրելու է Հայաստանին:

«Կարգադրության նախագիծը նախատեսում Է Հայաստանին մինչեւ 15 տարի ժամկետով մինչեւ 270 մլն դոլար գումարի պետական արտահանական վարկի տրամադրում Հայաստանի տարածքում գտնվող Մեծամորի ատոմային Էլեկտրակայանի շահագործման ժամկետը երկարացնելու աշխատանքների ֆինանսավորման համար»,-ասված Է նախարարների կաբինետի կայքում զետեղված հաղորդագրության մեջ:

Հայաստանի ԱԷԿ-ի երկրորդ Էներգաբլոկի շահագործման ժամկետը լրանում Է 2016 թվականի սեպտեմբերին: Դեկտեմբերի 20-ին ստորագրված համաձայնագրով նախատեսվում Է անցկացնել դրա շահագործման երկարացման աշխատանքներ:

ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարացման աշխատանքներին օգնելու շուրջ պայմանավորվածությունը ձեռք Էր բերվել տակավին 2013 թվականին: Այդ պայմանավորվածության իրագործման շրջանակներում Ռոսատոմի մասնագետներն արդեն կատարել են Էներգաբլոկի նախնական զննում եւ կազմել հետագա գործողությունների պլան:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում