Մխիթարյան միաբանությունում պատրաստվում են Ցեղասպանության 100-ամյա տարելիցին

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մխիթարյաններն առանձնակի նախապատրաստական աշխատանքներ են տանում 2015 թվականի ապրիլին ընդառաջ: «Արմենպրես» լրատվական գործակալությունը զանգահարեց Վենետիկˋ շնորհավորելու միաբանության և հայ կաթոլիկների Սուրբ Ծնունդն ու Ամանորը և զրույցի ընթացքում պարզեց, որ Սուրբ Ղազար կղզում բազմաբովանդակ միջոցառումներ են նախապատրաստվում Հայոց ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ: Մասնավորապես, եկող տարի Հայաստանի կառավարությունը միաբանության հետ կնախապատրաստի Սուրբ Ղազար կղզում տարիներ շարունակ կազմակերպվող արվեստի միջազգային «Բիենալե» փառատոնի հայկական տաղավարը: Այս փառատոնի ժամանակ տարբեր երկրների արվեստագետները հատուկ տաղավարներում ներկայացնում են իրենց աշխատանքները: «Այս ամենին զուգահեռ կլինեն գիտաժողովներ, երաժշտական միջոցառումներ, լուսանկարների ցուցահանդես և մեկ-երկու հրատարակություն»,-մեզ հետ զրույցում հայտնեց Մխիթարյան միաբանության հոգևոր այրերից Հայր Եղիան:

Իր ողջ ծավալով առաջին անգամ ցուցադրության կհանվի Վենետիկի, Վիեննայի Մխիթարյանների լուսանկարչական հավաքածուն: Այն ներառում է 1800-1927 թվականների լուսանկարներ և բաղկացած կլինի երեք բաժնիցˋ «Հայկական կենցաղ», «Հայակական հուշարձաններ» և «Եղեռն» թեմատիկայով: Հրատարակությունները նույնպես նվիրված են Ցեղասպանության 100-ամյակին, դրանցից առաջինում կընդգրկվեն ամերիկյան բոլոր թերթերի անդրադարձները Հայկական հարցին:

Գնահատելով անցնող տարին` Հայր Եղիան նշեց. «Միաբանությունն ազգի զավակն է: Ազգի ապրած ամեն տեսակ դժվարություններն անդրադառնում են նաև միաբանության վրա: Հալեպում, Լիբանանում միաբանությունը ծանր օրեր է ապրում, քանի որ համայնքները վատ վիճակում են: Հայ գաղութներում տիրող իրավիճակն անպայման իր դրական կամ բացասական ազդեցությունն է ունենում միաբանության վրա»:

«Աստված խաղաղ տարի թող պարգևի մեր ժողովրդին»,- զրույցի ավարտին հոգևոր հայրն իր ուղերձը հղեց հայ ժողովրդին:

Մխիթարյան միաբանությունը(Մխիթարյաններ) հայ կրոնական և մշակութային կազմակերպություն է, որն հանդիսանում է հայ կաթոլիկ եկեղեցուբենեդիկտյան վանականների միաբանություն։ Հիմնադրվել է1701թ.սեպտեմբերի 8-ինԿ. Պոլսում՝ վանահայրՄխիթար Սեբաստացու կողմից։ Միաբանությունն իր գործունեության ընթացքում հրատարակել է բազմաթիվ հայագիտական-բանասիրական, կրոնական և գիտական այլ աշխատություններ։ Օսմանյան հետապնդումներից խուսափելու նպատակով Մխիթարն ու մյուս միաբանները տեղափոխվում են Վենետիկի իշխանության տակ գտնվող Մորեա թերակղզի, ապա 1717 թ. օգոստոսի 26-ին Մխիթարյաններին մշտական բնակության իրավունքով շնորհվում էՍուրբ Ղազար կղզին:

Հայերեն English Русский

Քաղաքաշինության կոմիտեի նախագահը Շիրակի մարզպետի հետ շրջայց է կատարել մարզի շինարարական հրապարակներ

ՀՀ ԶՈՒ ավիացիոն ստորաբաժանումներն իրականացնելու են ուսումնամարզական թռիչքներ. ՊՆ-ն խնդրում է չանհանգստանալ

Եվրամիությունը կարող է իր միասնական շուկային հասանելիություն առաջարկել այս կազմակերպությանն անդամակցելու թեկնածու երկրներին

ՀՀ կապիտալի շուկայի զարգացումն ունի ավելի մեծ հնարավորություններ. Երևանում կայացավ կարևոր միջազգային համաժողով

Տիգրան Ավինյանը Սինա Ալ Ֆաթթահիի և Սալահ Թահլաքի հետ քննարկել է Նորագյուղի «Downtown» նախագծի զարգացման հեռանկարները

Հայաստանում մեկնարկել է առողջության համընդհանուր ապահովագրության բարեփոխմանն աջակցող ԵՄ «Թվինինգ» ծրագիրը

Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ ԿԳՄՍՆ-ին կից գիտամեթոդական խորհրդի նիստում քննարկվել է ԱԳՆ նախկին շենքի վերակառուցման նախագիծը

Հոկտեմբերի 1-ի միջոցառումների անոնս

Նկարչուհի, դիզայներ Աննա Հարությունյանը Միլանի նորաձևության շաբաթվա շրջանակում արժանացել է «Լավագույն հավաքածու» մրցանակին

Հայաստանի Կարմիր գրքում գրանցված Սպիտակագլուխ անգղը տեղափոխվել է Երևանի կենդանաբանական այգի