Պաշտոնական

Նախագահ Սերժ Սարգսյանը ծննդյան 70-րդ տարեդարձի առթիվ շնորհավորել է Լևոն Մալխասյանին

1 րոպեի ընթերցում

Նախագահ Սերժ Սարգսյանը ծննդյան 70-րդ տարեդարձի առթիվ շնորհավորել է Լևոն Մալխասյանին

ԵՐԵՎԱՆ, 24 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀՆախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ ժողովրդական արտիստ Լևոն Մալխասյանին՝ ծննդյան 70-րդ տարեդարձի առթիվ. «Դուք հայկական ջազի փառավոր ավանդույթները ստեղծագործաբար շարունակողներից եք՝ երաժիշտ, ով դարձավ նոր ավանդույթների ստեղծող ու տարածող և նոր մակարդակի բարձրացրեց հայկական ջազի միջազգային համբավն ու հեղինակությունը»,- ասված է Հանրապետության Նախագահի շնորհավորական ուղերձում:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից,Սերժ Սարգսյանը հոբելյանի առթիվ նաև հեռախոսազրույց է ունեցել Լևոն Մալխասյանի հետ, մաղթել նրան քաջառողջություն, երկար տարիների կյանք և ստեղծագործական նոր խիզախումներ՝ ի փառս հայ երաժշտարվեստի:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում