Առաջին տիկինն անմոռանալի օր նվիրեց «Մուրացան» հիվանդանոցում բուժվող մանուկներին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամանորի նախաշեմին «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի մանուկներին հաճելի անակնկալ մատուցեց Հայաստանի Հանրապետության Առաջին տիկին Ռիտա Սարգսյանը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբˋ դեկտեմբերի 24-ին հանրապետության նախագահի տիկինն Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի հետ այցելեց մանկական հիվանադանոցˋ շնորհավորելու մանուկների Նոր տարին և Սուրբ ծնունդը: Նախագահի տիկինը նախ մասնակցեց հիվանդանոցում բուժվող մանուկների գեղանկարների ցուցահանդեսին, ապա անձամբ վարեց ամանորյա տոնական հանդեսը: Երեխաների Նոր տարին շնորհավորելու էին եկել «Կոմպաս» բենդը և «Մանկական Եվրատեսիլ-2014» միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացրած Բեթին: Երեխաները կատարեցին նաև տիկին Սարգսյանի հեղինակած «Արև ենք մենք» երգը, որին միացան դահլիճում գտնվող երեխաները:

Սակայն մանուկների համար ամենասպասված պահը Ձմեռ պապիկի գալուստն էր: «Ձը՜-մե՜ռ պա՜պ, Ձը՜-մե՜ռ պա՜պ»,- միահամուռ վանկարկում էին մանուկները ու մեծերը: Եկավ Ձմեռ պապն իր օգնականների հետ: Կրկին ղողանջեց երաշժտությունը, սկսվեց երգն ու պարը: 11-ամյա Աննան, ով ամառն է դուրս գրվել հիվանդանոցից և ներկայումս դիսպանսերային բուժում է ստանում, առողջություն և խաղաղություն է խնդրում Ձմեռ պապիկից:

Մանուկներին նվերների հանձնումից հետո, ԵՊԲՀ ռեկտոր Միքայել Նարիմանյանը Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի ոսկե մեդալ նշորհեց տիկին Ռիտա Սարգսյանին, ով նաև ռուսական «Նվիրիր կյանք» հիմնադրամի հայկական մասնաճյուղի հոգաբարձուների խորհրդի պատվավոր նախագահն է:

Հայերեն

Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով. ՊՆ

Սեդա Ղուկասյանը նշանակվել է Կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի բաժնի պետ

Պերուն արտակարգ դրություն է հայտարարել վառելիքի պակասի սպառնալիքի պատճառով

Նոր Սահմանադրության ընդունումից հետո խաղաղության համաձայնագրի ստորագրման և վավերացման երաշխիքներ կան․ Փաշինյան

ԱՄՆ-ում Իրանին մեղադրել են երկրի կարևորագույն ենթակառուցվածքների դեմ կիբերհարձակումներ իրականացնելու մեջ

Վարչապետը պարզաբանել է, թե ինչու Հայաստանը չի միացել Դուբլինի հռչակագրին

Պուտինը և Թրամփը կհանդիպեն Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի լիագումար նիստից հետո

Վարչապետը նոր Սահմանադրության օրակարգն առաջ մղելու երկու ճանապարհ է ներկայացրել

Երևանում տներից մեկում բռնկված հրդեհը մարվել է․ հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումը հարակից տներ

ԱԳՄԱ նախարարը գերիների հարցի լուծումը կապել է խաղաղության համաձայնագրի ստորագրման և համագործակցության հետ