Հայաստանն ու Մոնղոլիան սերտացնում են համագործակցությունը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Հայաստանի և Մոնղոլիայի կառավարությունների միջև կստորագրվի դիվանագիտական և պաշտոնական անձնագրեր ունեցող անձանց մուտքի արտոնագրի պահանջից ազատելու համաձայնագիր:Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը՝ համաձայնագրի նախագծին հավանություն տալու մասին հարցն ընդգրված է ՀՀ կառավարության դեկտեմբերի 25-ի նիստի օրակարգում:

Ըստ ՀՀ արտաքին գործերի նախարարության հիմնավորման՝ համաձայնագրի կնքումը բխում է ՀՀ և Մոնղոլիայի միջև երկկողմ հարաբերությունները խթանելու անհրաժեշտությունից: Երկկողմ ավելի քան քսանմյա հարաբերությունների ընթացքում բազմաթիվ հանդիպումներ և քննարկումներ են տեղի ունեցել՝ երկու երկրների միջև համագործակցությունն ընդլայնելու նպատակով: Վերջին կարևոր զարգացումն է 2013թ. դեկտեմբերին Մոնղոլիայում ՀՀ դեսպանի նշանակումը ( նստավայրը` Պեկին):

Բանակցություններ են վարվում Մոնղոլիայի արտաքին գործերի նախարարի ՀՀ այցը կազմակերպելու և ՀՀ-ում Մոնղոլիայի դեսպանի նշանակման (նստավայրը` Մոսկվա) վերաբերյալ:

Համաձայնագրի կնքումն ուղղված է ՀՀ և Մոնղոլիայի դիվանագիտական և պաշտոնական անձնագրեր ունեցող անձանց համար մուտքի արտոնագրի պահանջի վերացմանը, և կնպաստի երկու երկրների միջև բարեկամական հարաբերությունների զարգացմանն ու ամրապնդմանը:

Հայերեն English

Ֆլորենցիայում անձրևաջուրը թափանցել է Պալացո Պիտտի, որտեղ Ժամանակակից արվեստի պատկերասրահի որոշ սրահներ փակվել են

Էմանուել Մակրոնը Ֆրանսիայի բենզալցակայաններում վառելիքի գները անտանելի է անվանել

Օլիմպիադա-2026. Շախմատի կանանց ու տղամարդկանց թիմերը հաղթեցին երկրորդ տուրում ևս

Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը կժամանի Ուկրաինա

Քննարկվել է TRIPP նախագծի իրագործման ընթացքը

Մինսկի փողոցում կլինեն նոր հետիոտնային անցում և հասարակական տրանսպորտի կանգառի կետեր

Գերմանիայի զինված ուժերը կպաշտպանեն Լատվիայի օդային տարածքը Սեյմի ընտրությունների ընթացքում

Վարչապետը հրաժեշտի հանդիպում է ունեցել ՀՀ-ում Բրազիլի դեսպանի հետ

Ֆրանկֆուրտում մեկ շաբաթվա ընթացքում երրորդ անգամ պայթյուններ են որոտացել

Շոտլանդիան շրջակա միջավայրի հետ կապված մտահոգությունների պատճառով դադարեցրել է ԱԲ խոշոր տվյալների կենտրոնների հաստատման ծրագիրը