ԵՐԵՎԱՆ, 23 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ծանրամարտի ազգային հավաքականի ղեկավարությունը պաշտոնապես ստանձնել է Փաշիկ Ալավերդյանը:
«Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչ պաշտոնը ստանձնեց Փաշիկ Ալավերդյանը: Նրա ներկայացրած ծրագիրն անցավ միաձայն, եվ մենք վստահ ենք, որ Ալավերդյանի գլխավորությամբ մեր ծանրամարտի հավաքականն էլ ավելի լավ արդունքների կհասնի»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ռոստոմյանը:
Ալավերդյանը փոխարինել է ծանրամարտի հավաքականի նախկին մարզիչ Պողոս Պողոսյանին: Փաշիկ Ալավերդյանը ծրագիր էր ներկայացրել, թե Ռիոյի Օլիմպիական խաղերի համար ինչպիսի նախապատրաստական փուլ է պետք: