Ամալ Քլունին Փերինչեքի գործով կպաշտպանի Հայաստանի շահերը ՄԻԵԴ-ում

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայտնի հոլիվուդյան դերասան Ջորջ Քլունիի կինը` Ամալ Ռամզի Ալամուդդինը 2015 թվականի հունվարին Մարդու իրավունքների եվրոպական դատարանում կայանալիք Փերինչեքի գործով նիստում կլինի Հայաստանի շահերը պաշտպանող փաստաբաններից մեկը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Asbarez News-ը, այս մասին հայտարարել է «Կալիֆորնիա կուրիեր»-ի հրատարակիչ եւ խմբագիր Հարութ Սասունյանը: Դատական նիստը նշանակված է հունվարի 28-ին:

Տիկին Քլունին հայտնի իրավաբան է, ով մասնագիտացված է միջազգային իրավունքի, քրեական օրենքի, մարդու իրավունքների և էքստրադիցիայի ոլորտում: Նա ներառված է եղել այնպիսի գործերում, ինչպիսիք են Վիկիլիկսի հիմնադիր Ջուլիան Ասանժի և Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյի դեմ հարուցված գործերը: Նա նաև աշխատել է Լիբանանի հարցերով զբաղվող ՄԱԿ-ի հատուկ տրիբունալի դատախազի, ինչպես նաև նախկին Հարավսլավիայի համար Միջազգային քրեական դատարանի հետ:

Ամալ Ռամզի Ալամուդդինը ծնվել է 1978 թվականին Լիբանանում, երկու տարեկանում նրա ընտանիքը տեղափոխվել է Միացյալ Թագավորություն: Նա բարձրագույն իրավաբանական կրթություն է ստացել Նյու Յորքի համալսարանի իրավաբանության ֆակուլտետում և աշխատել է Արդարադատության միջազգային դատարանում (Համաշխարհային դատարան): 2010 թվականին Լոնդոն վերադառնալուց հետո նա դարձել է իրավաբան Դաութի Սթերիդ փաստաբանների պալատում: Նա եղել է Սիրիայի հարցերով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ հանձնակատար Քոֆի Աննանի խորհրդականը: Նա վարժ տիրապետում է անգլերենին, ֆրանսերենին և արաբերենին: 2014 թվականին նա ամուսնացել է հայտնի դերասան Ջորջ Քլունիի հետ:

2007 թվականի մարտի 9-ին շվեյացրական դատարանը Քրեական օրենսգրքի 216-րդ հոդվածով դատապարտել էր թուրք ազգայնական Դողու Փերինչեքին՝ ինչպես ֆինանսական, այնպես էլ քրեական պատասխանատվության ենթարկվելով Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար: Վուդի կանտոնի վերաքննիչ դատարանը և Դաշնային գերագույն դատարանը մերժել էին մարտի 9-ի դատավճռի դեմ ներկայացված բողոքը: 2013 թվականի դեկտեմբերի 17-ին ՄԻԵԴ-ը բավարարել էր Փերիչեքի հայցը:Շվեյցարիայի կառավարությունը մարտի 17-ին հայց է ներկայացրել Մարդու իրովունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ)՝ «Փերինչեքն ընդդեմ Շվեցարիայի» գործը Գերագույն պալատ փոխանցելու խնդրանքով: Հայաստանը գործում ներգրավված է որպես երրորդ կողմ:

Հայերեն English Русский

Ցեմենտի շուկայում պակասուրդը պայմանավորված է հարևան երկրներից մատակարարումների խաթարումներով. Գևորգ Պապոյան

«Tour of Armenia»-ն`պատմական իրողություն․ մրցաշարի հաղթողը իտալացի Սիմոնե Ռականին է

Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի հրեական համայնքին

Հայաստանում առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում սպասվում է առանց տեղումների եղանակ

Հրդեհ Երևանի Մոլդովական փողոցում․ հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումը

Հայ եղբայրները Գլենդելում փրկել են հրդեհվող ծերանոցի բոլոր բնակիչներին

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Մուղնիի Սուրբ Գևորգ եկեղեցում

Փաշինյանը խոստանում է Tour of Armenia հեծանվավազքի միջազգային մրցաշարը դարձնել ամենամյա

Կրեմլում չեն բացառել, որ Ռուսաստան-Ուկրաինա-ԱՄՆ եռակողմ բանակցությունները կարող են վերսկսվել հոկտեմբերին