ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային այց է կատարել Լոռու մարզ
2 րոպեի ընթերցում
![ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային այց է կատարել Լոռու մարզ](http://armenpress.am/resized/480/static/news/b/2014/12/788699.jpg)
ԵՐԵՎԱՆ, 20 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀՆախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Լոռու մարզ: Նախագահը նախ ծանոթացել է Թումանյանի տարածաշրջանում գտնվող Մ-6-Թեղուտ 3,7 կմ երկարությամբ ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքներին, հանդիպում ունեցել Շնող և Թեղուտ համայնքների բնակիչների հետ, ապա մեկնել«Վալլեքս» խմբի ընկերություններին պատկանող Թեղուտի պղինձ-մոլիբդենային հանքավայրի տարածք, ծանոթացել հանքավայրում իրականացված աշխատանքներին, այցելել Թեղուտի հանքահարստացուցիչ գործարան, որտեղ ներկա է գտնվել գործարանի շահագործման մեկնարկի արարողությանը:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից,Սերժ Սարգսյանը շրջայց է կատարել գործարանում, զրուցել աշխատակիցների, այդ թվում՝ հարևան համայնքներից ընկերությունում ներգրավված աշխատակիցների հետ, այնուհետև մասնակցել Թեղուտի լեռնահանքային համալիրի շինարարության ավարտի և արտադրական գործընթացի մեկնարկին նվիրված հանդիսավոր արարողությանը, որի ժամանակ Հանրապետության Նախագահը պետական պարգևներ է հանձնել. տնտեսության զարգացման գործում մատուցած ակնառու ծառայությունների և ներդրած անձնական ծանրակշիռ ավանդի համար Հայաստանի Հանրապետության տնտեսության վաստակավոր աշխատող, «Գրանդ Հոլդինգ» ընկերության հիմնադիր, նախագահՀրանտ Վարդանյանը՝ հետմահու, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի տնօրենների խորհրդի նախագահՄաքսիմ Հակոբյանըև «Վալլեքս» խմբի ընկերությունների նախագահՎալերի Մեջլումյանըպարգևատրվել են «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանով: