Շախմատը Հայաստանի ազգային կրթական բրենդն է

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Հանրակրթական դպրոցներում կկազմվեն շախմատի արտադասարանական խմբակներ: Այս մասին լրագրողների հետ զրույցում դեկտեմբերի 20-ին նշեց ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը: Աշոտյանի խոսքով՝ շախմատը մեր ազգային կրթական բրենդն է: «Մենք ավարտեցինք եռամյա ծրագրի ներդրումն ամբողջությամբ, և հաշվի առնելով այն մեծ հետաքրքրությունը, որ գոյություն ունի առարկայի հանդեպ, որոշում է կայացվել հինգերորդ դասարանից սկսած՝ 5-9-րդ դասարանների համար թույլ տալ, որպեսզի դպրոցներում գործեն շախմատի արտադասարանային խմբակներ»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Արմեն Աշոտյանը:

Նախարարի խոսքով՝ այդ խմբակներ կհաճախեն այն երեխաները, որոնք առարկայի պարտադիր ուսուցման ընթացքում դրսևորել են բարձր առաջադիմություն և ցանկություն ունեն ուսումնասիրել այն որպես ոչ պարտադիր առարկա՝ ավելի խորացված և մասնագիտական առումով: «Մշակվել է համապատասխան ձեռնարկ, որը թույլատրված է օգտագործման համար»,-հավելեց նախարարը:

Շախմատ առարկան նպաստում է սովորողների տրամաբանական մտածողության զարգացմանը, շախմատում զարգանում և կատարելագործվում են սովորողի երևակայությունը, վերլուծական կարողությունները, դրանով իսկ նպաստելով ուսումնական մյուս առարկաների ուսումնասիրմանը:

Հայերեն Русский

Հրշեջ-փրկարարները մարել են Երևանի Արտաշիսյան փողոցում բռնկված հրդեհը՝ կանխելով կրակի տարածումը հարակից շենքեր

Պետք է ստեղծենք Հայաստանի Չորրորդ Հանրապետության դպրոցը. վարչապետը ներկա է գտնվել Շատջրեքի նորակառույց դպրոցի բացմանը և այցելել «Փռի» փառատոն

Հանրապետության տարածքում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ

Մահացել է փորձագետ Ռիչարդ Կիրակոսյանը

Համայնքային ոստիկանները ձերբակալել են ավազակային հարձակում կատարած անձին

Ծիծեռնակաբերդի խճուղու մոտակայքում բռնկված հրդեհը մեկուսացվել է

Վարչապետի ելույթը Վարդենիս համայնքի Շատջրեք բնակավայրի նորակառույց դպրոցի բացմանը

Իրանը ներկայացրել է Հորմուզի նեղուցը նավագնացության համար բացելու պայմանները

Հյուսիսային Կորեան անհայտ արկ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ

Քոբայրի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ձեռքը․ օգնության են հասել փրկարարները