Հասարակական

France 2-ը ներկայացրել է Հայաստանի նախաամանորյա եռուզեռը

2 րոպեի ընթերցում

France 2-ը ներկայացրել է Հայաստանի նախաամանորյա եռուզեռը

ԾՈՎԱԳՅՈՒՂ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամանորը ճոխ նշելու հայկական ավանդույթի համբավը հասել է նաև Եվրոպա: Ֆրանսիական France 2 հեռուստաընկերությունը տեսանյութ է պատրաստել այն մասին, թե ինչպես են հայերը նախապատրաստվում Նոր տարուն: «Արմենպրես»-ի փոխանցմամբˋ հեռուստաընկերության ստեղծագործական խումբը եղել է Գեղարքունիքի մարզի Սևանի տարածաշրջանի Ծովագյուղ գյուղում, ուր էլ բացահայտել է Նոր տարին դիմավորելու հայկական ավանդույթները:

Տեանյութում նշվում է, որ նախաամանորյա աշխատանքի ժամանակ ընատնիքի յուրաքանչյուր անդամ իր յուրահատուկ դերն ու պարտականությունն ունի: «Մենք մեր դստրերին և հարսներին սովորեցնում ենք, ինչպես պատրաստել հայկական ուտեստները: Երբ մենք արդեն չլինենք, նրանք պետք է պահպանեն հայկական խոհարարական ավանդույթները»,- պատմել է Հատիկ Մկրչտյանը: Նրա խոսքովˋ մինչև ամուսնանալը երիտասարդ աղջիկները պետք է 60 բան իմանանˋ սեղան գցել, եփել-թափել, գործել և այլն:

Հեռուստաընկերությունը նաև ներկայացրել է, որ Հայաստանում կատարյալ տոնական սեղանը պետք է ծածկված լինի տարբեր ուտեստներով, սեղանի վրա ազատ տեղ չպիտի լինի: Իսկ պատրաստություններն սկսվում են վաղ առավոտից: Տղամարդկանց և կանանց աշխատանքը հստակ բաժանված է: Տատիկները թոնրում թխում են լավաշն, իսկ տղամարդիկ խորովածն են պատրաստում:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում