Տարածաշրջանային

Սերգեյ Լավրովը Խավիեր Սոլանայի հետ քննարկել է իրանական միջուկային ծրագիրը

1 րոպեի ընթերցում

ՄՈՍԿՎԱ, 4 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ-ի արտգործնախարար Սերգեյ Լավրովը եւ Եվրամիության արտաքին քաղաքականության ու անվտանգության հարցերով գերագույն ներկայացուցիչ Խավիեր Սոլանան հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են իրանական միջուկային ծրագրին վերաբերող հարցերը: «Կողմերը կարծիքներ են փոխանակել Ռուսաստան-Եվրամիություն հարաբերությունների թեմատիկայի շուրջ եւ արծարծել մի շարք միջազգային հարցեր, ներառյալ իրանական միջուկային ծրագիրըե,-ասված է նախօրյակին կայացած հեռախոսազրույցի վերաբերյալ ՌԴ-ի ԱԳՆ-ի հաղորդագրության մեջ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում