Բրյուսելում քննարկել են մարդու իրավունքների շուրջ ՀՀ-ԵՄ երկխոսության ընթացքը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Բրյուսելում դեկտեմբերի 11-ինկայացել է մարդու իրավունքների շուրջ Հայաստան-Եվրոպական Միություներկխոսության 6-րդ հանդիպումը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից,ՀՀ պատվիրակությունը գլխավորում էր ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը: Պատվիրակության կազմում էին ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արման Թաթոյանը, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի, Ոստիկանության, ԱԳՆ և ԵՄ-ում ՀՀ ներկայացուցչության պաշտոնյաներ:

ԵՄ կողմի պատվիրակությունը գլխավորում էր Եվրոպական արտաքին գործերի ծառայության Մարդու իրավունքների և ժողովրդավարության վարչության տնօրեն Սիլվիո Գոնզատոն:

Երկխոսությունն անցավ կառուցողական մթնոլորտում, որի ընթացքում քննարկվեցին մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող խնդիրներ, ինչպես նաև՝ միջազգային կառույցներում, մասնավորապես ՄԱԿ-ում, ԵԱՀԿ-ում, Եվրոպայի խորհրդում համագործակցության հարցեր:

Անդրադարձ կատարվեց Հայաստանում և ԵՄ-ում մարդու իրավունքների ոլորտում տեղի ունեցած զարգացումներին: Քննարկումները կենտրոնացած էին մարդու իրավունքների պաշտպանության ազգային համակարգի, դատական բարեփոխումների, ընտրությունների և ընտրական համակարգի, ազատ արտահայտվելու և տեղեկատվության ազատության, հավաքներ անցկացնելու ազատության, քաղաքացիական հասարակության գործունեության, խտրականության դեմ պայքարի, կրոնի և դավանանքի ազատության շուրջ:

Հայաստանի և ԵՄ միջև Մարդու իրավունքների շուրջ երկխոսությունը հիմնվել է 2009թ-ի դեկտեմբերին: Հանդիպումները տեղի են ունենում տարեկան մեկ անգամ, հաջորդաբար՝ Երևանում և Բրյուսելում:

Հայերեն English

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում