Գերության մեջ գտնվող ընտանիքի հորն ադրբեջանցիները ծեծել են երեխաների աչքի առջև

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանական գերությունից վերադարձված հայ ընտանիքի անդամները Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում անցան բուժզննում:

Դեռ 2010 թ.-ից 5 հոգանոց ընտանիքը գտնվում էր ադրբեջանական գերության մեջ: Ինչպես հայտնում է «Արմենպրես»-ը, հայրենադարձումից ժամեր անց ընտանիքի հայրն ու մայրը՝ Եղիշե և Ռուզաննա Գևորգյանները, լրագրողների հետ զրույցում ասացին, որ Ադրբեջանում ենթարկվել են բռնությունների: «Մեզ այնտեղ ռազմագերիների ճամբարում էին պահում, իմ երեխաները այս ողջ ընթացքում առնետների կրծած հավի միս են կերել: Նրանք ստիպում էին, որ մենք փոխենք մեր ազգանունները և դառնանք թուրք»,- ասաց Եղիշե Գևորգյանը:

Նա և իր կինը տարբեր մանրամասներ ներկայացրեցին գրության մեջ անցկացրած հինգ տարիների մասին: Մասնավորապես, Եղիշե Գևորգյանը հայտնեց, որ բազմիցս բռնության է ենթարկվել երեխաների աչքի առջև: Տիկին Ռուզաննան էլ տեղեկացրեց, որ հինգ տարի շարունակ ուսուցիչ են խնդրել երեխաների համար, բայց ադրբեջանցիները չեն տրամադրել:

Լրագրողների հարցին պատասխան` ինչպե՞ս տեղի ունեցավ նրանց վերադարձը՝ Եղիշե Գևորգյանը նշեց, որ վերադարձել են իրենց կամքով:

ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի ներկայացուցիչ, գնդապետ Անդրանիկ Մկրտումյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ ընտանիքը Ադրբեջանում եղել է ավելի շուտ պատանդի կարգավիճակում: «Ադրբեջանից վերադարձած 5 հայերից կազմված ընտանիքը Հայաստան է վերադարձել ինքնակամ, և մեր գործառույթն այն է, որ ընտանիքին ադրբեջական իշխանություններից ընդունենք, և վերադարձնենք Հայաստան: Մնացածի մասին կպատմի ընտանիքը, ծնողները: Կարևորը, որ նրանք հիմա գտնվում են հայրենիքում՝ Հայաստանում: Այս ընտանիքին մենք ընդունել ենք որպես ՀՀ քաղաքացիներ, մնացածի հետ կապված համապատասխան մարմինները իրենց գործողությունները կանեն»,- հայտնեց նա:

Հայերեն English Русский

Իսրայելը չի ​​նախատեսում դադարեցնել Flydubai-ի չվերթները. լրատվամիջոց

Հայաստանի ֆուտբոլի հավաքականը մեկնել է Կիպրոս

Լատվիայի նախագահը հայտնել է երկրում միջուկային զենք տեղակայելու պատրաստակամության մասին

Էստոնիայի ԱԳ նախարարը կողմ է արտահայտվել բալթյան նավահանգիստներով ռուսական հացահատիկի տարանցիկ տեղափոխման դադարեցմանը

Հարձակման հետևանքով վիրավորված Flydubai ընկերության ինքնաթիռի օդաչուն Հնդկաստանի քաղաքացի է. լրատվամիջոց

Եվրոպան պաշտպանության հարցում չափազանց շատ է կախված ԱՄՆ-ից. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար

Քաղաքաշինության կոմիտեի նախագահը Շիրակի մարզպետի հետ շրջայց է կատարել մարզի շինարարական հրապարակներ

ՀՀ ԶՈՒ ավիացիոն ստորաբաժանումներն իրականացնելու են ուսումնամարզական թռիչքներ. ՊՆ-ն խնդրում է չանհանգստանալ

Եվրամիությունը կարող է իր միասնական շուկային հասանելիություն առաջարկել այս կազմակերպությանն անդամակցելու թեկնածու երկրներին

ՀՀ կապիտալի շուկայի զարգացումն ունի ավելի մեծ հնարավորություններ. Երևանում կայացավ կարևոր միջազգային համաժողով