ՄԱԿ-ը Յոգայի միջազգային օր Է սահմանել

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան հունիսի 21-ը հռչակել Է Յոգայի միջազգային օր: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, համապատասխան բանաձեւը, որը ներկայացրել Էր Հնդկաստանը, միաձայն պաշտպանություն Է ստացել:

«Հունիսի 21-ը հռչակելով Յոգայի միջազգային օր՝ Գլխավոր ասամբլեան ուշադրություն Է հրավիրել արդի աշխարհում առողջության եւ բարեկեցության համար այս հնադարյան պրակտիկայի համակողմանի օգտակարության վրա»,- մեկնաբանել Է որոշումը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը:

Նա նշել Է հինհնդկական ֆիզիկական եւ հոգեւոր պրակտիկայի ոչ միայն առողջարար նշանակությունը, այլեւ հասարակությունները համախմբելու եւ փոխադարձ հարգանք դաստիարակելու ունակությունը: «Յոգան սպորտ Է, որը կարող Է ավանդ ներդնել զարգացման եւ հաշտեցման բնագավառում»,- հավելել Է գլխավոր քարտուղարը:

Բանաձեւն ստացել Է աջակցության ռեկորդային թվով ձայներ. «կողմ» են քվեարկել Գլխավոր ասամբլեայում ներկայացված բոլոր 175 պետությունները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հայերեն English Русский

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում

Քուվեյթը հայտնել է իրանական հարվածների հետևանքով ենթակառուցվածքներին հասցված վնասի մասին

Ադրբեջանի և Գերմանիայի համագործակցությունը կընդլայնվի էներգետիկայի, տրանսպորտի և ներդրումների ոլորտներում.Ալիև

ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդման հարցի քննարկումը հետաձգել է մինչև հուլիսի 22-ը

Գերմանիան ցանկանում է շարունակել էներգամատակարարումների դիվերսիֆիկացումը Ադրբեջանի հաշվին. Մերց