Մարզային

Մարտական դիրքում զոհված Գարիկ Իսպիրյանի թաղումը վերածվեց համաժողովրդական ոգեկոչման

2 րոպեի ընթերցում

Մարտական դիրքում զոհված Գարիկ Իսպիրյանի թաղումը վերածվեց համաժողովրդական ոգեկոչման

ԳԱՎԱՌ, 11 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ գյուղում այսօր զինվորական կարգով, համազարկերի ներքո, հողին հանձնվեց մարտական հենակետում հայրենիքի սահմանները պաշտպանելիս զոհված, hայոց բանակի ժամկետային զինծառայող Գարիկ Իսպիրյանի աճյունը: «Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ հուղարկավորությանը մասնակցում էին հազարավոր մարդիկ, որոնք ներկայացնում էին ոչ միայն հայրենի Գեղհովիտը, այլ նաեւ Մարտունու տարածքի ամենատարբեր համայնքները:

Զոհվածի ծնողներին սփոփելու էին եկել նաեւ Գեղարքունիքի մարզպետարանի, Մարտունու զինկոմիսարիատի եւ Գեղհովիտի գյուղապետարանի ղեկավար կազմը եւ աշխատակիցները, գյուղի մանկավարժական կոլեկտիվները եւ աշակերտները, զինվորականներ, այլ պաշտոնյաներ:

Գեղհովիտի թիվ 2 միջնակարգ դպրոցում, որտեղ անցել են Գարիկ Իսպիրյանի ուսման տարիները, այսօրվանից գործում է Փառքի անկյուն, որտեղ տեղադրվել է նրա լուսանկարը եւ խոնարհվել են թարմ ծաղկեփնջեր: «Մեր գյուղը նման բազմամարդ, հանդիսավոր ու հոգեբուխ հուղարկավորություն երեւի թե քիչ էր տեսել: Բոլորն էին լուռ ու գլխահակ, առանց ավելորդ բառերի, բայց հոգով ու սրտով կարեկցում էին որդեկորույս ծնողներին, կյանքի դեռ 20 գարունը չբոլորած Գարիկի համար հոգու անհուն ցավ ապրում, ով ընկավ թշնամու դավադիր գնդակից: Այսուհետ մենք գյուղովի կփառաբանենք նրա անունը՝ որպես հայրենասիրության դաս ապրողներիս ու գալիք սերունդներին»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Գեղհովիտի թիվ 2 միջնակարգ դպրոցի տնօրեն Մանվել Սաֆարյանը

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում