Հունաստանում հունվարից կմեկնարկեն Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները

3 րոպեի ընթերցում

ԱԹԵՆՔ, 8 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման արարողության մեկնարկը Հունաստանում կտրվի հունվարի 18-ին: «Արմենպրես»-ի հետ զրույցում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի Հունաստանի կենտրոնական հանձնախմբից տեղեկացրին, որ այդ օրը Աթենքի «Գալութա» դահլիճում կկայանա միջոցառում, որի ընթացքում էլ հունահայ համայնքը կհայտարարի 2015թ. տարեկան ծրագիրը: «Հայոց ցեղասպանության պահանջատիրության կարեւորագույն նոր հանգրվանը համարվող 100-րդ տարելիցի նշումը հայության արդար եւ գիտակից պայքարի դրսեւորումն է, որը կհամախմբի համայն ազգի ներուժը: Մեր ազգի արդար պահանաջատիրությանը ձայն եւ հանրային շեշտադրում տալու առումով նկատի են առնված քաղաքական եւ մշակութային տարբեր բնույթի նախաձեռնություններ, որ հայության արդար պայքարի եւ պահանջի վրա պետք է կենտրոնացնեն օտար հանրային կարծիքի ուշադրությունը, այնպես ինչպես նախատեսված է կատարել ամբողջ աշխարհում»,- փոխանցեցին հանձնախմբից:

Օսմանյան կայսրությունում Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին իրագործված հայբնակչության կոտորածներն անվանում են Հայոց ցեղասպանություն: Այդ կոտորածներն իրագործվեցին երիտթուրքական կառավարության կողմից Օսմանյան կայսրության տարբեր շրջաններում: Միջազգային առաջին արձագանքն այս իրադարձություններին 1915թ. մայիսի 24-ի Ֆրանսիայի, Ռուսաստանի եւ Մեծ Բրիտանիայի համատեղ հայտարարությունն էր, որտեղ հայ ժողովրդի նկատմամբ կատարվածբռնությունները բնորոշվեցին որպես «հանցագործություն մարդկության եւ քաղաքակրթության դեմ»: Կողմերը կատարված հանցագործության համար պատասխանատու էին համարում թուրքականկառավարությանը: Առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին Օսմանյան կայսրությունումապրում էին երկու միլիոնից ավել հայեր: Շուրջ մեկուկես միլիոն հայ սպանվեց 1915-1923թթ.ժամանակահատվածում, իսկ մնացածները` կամ բռնի մահմեդականացվեցին, կամ էլ ապաստանեցին աշխարհի տարբեր երկրներում: Հայոց ցեղասպանությունը ճանաչել եւ դատապարտել են աշխարհի երկու տասնյակից ավելի պետություններ, ԱՄՆ 42 նահանգներ, Եվրախորհրդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը, հեղինակավոր այլ կազմակերպություններ:

2015թ. հայ ժողովուրդը կոգեկոչի Ցեղասպանության 100-րդ տարելիցը: Այդ նպատակով Հայաստանում եւ սփյուռքում նախատեսվում են անցկացնել միջոցառումներ, քննարկումներ, գիտաժողովներ ու ցուցահանդեսներ: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը աշխարհի բազմաթիվ երկրների առաջնորդների, այդ թվում Է Թուրքիայի նախագահին ապրիլի 24-ին հրավիրել է Հայաստան` Ծիծեռնակաբերդում մասնակցելու ոգեկոչման արարողությանը:

Հայերեն English Русский

Գերմանիայի հակահետախուզությունը հայտարարել է ռուսական լրտեսական ակտիվության ուժեղացման մասին

Մեր ձեռագրերում ու պատմության մեջ դատարկ էջեր չունենք. Մատենադարանի տնօրենը պատասխանել է Հիքմեթ Հաջիևին

«Արարատցեմենտ»-ը հերքում է ցեմենտի թանկացման մասին տեղեկությունները

Մեծ Բրիտանիայի կառավարությունը դեմ է Շոտլանդիայի և Ուելսի անկախության նոր հանրաքվեներին

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը շարունակելու է «Հեզբոլլահի» ենթակառուցվածքների խոցումը Լիբանանում

Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են չհարվածել միմյանց էներգետիկ օբյեկտներին

Պաշտպանության նախարարը ու Ֆրանսիայի նոր դեսպանը քննարկել են պաշտպանական համագործակցության զարգացման հեռանկարները

Թմրամիջոց իրացնելու կասկածանքով ձերբակալվել է «Արթիկ» ՔԿՀ-ի ծառայողը

Հայ և ամերիկացի զինծառայողներն անցկացրել են «Փյունիկ» դասակի ամենամյա սերժանտական վերապատրաստումը

Հարյուրից ավելի աշխատանք՝ մեկ հարթակում. ցուցահանդեսով մեկնարկեց «Հայաստանի գույները» ջրաներկի միջազգային փառատոնը