Քաղաքականություն

Հայոց ցեղասպանությունը երբեք չի մոռացվի. Ուրուգվայի փոխնախագահ

1 րոպեի ընթերցում

Հայոց ցեղասպանությունը երբեք չի մոռացվի. Ուրուգվայի փոխնախագահ

ՄՈՆՏԵՎԻԴԵՈ, 6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևան այցից առաջ Ուրուգվայիփոխնախագահ Դանիլո Աստորին Կարասկո միջազգային օդանավակայանում զրուցել է Հայ դատի Ուրուգվայի հանձնախմբի ներկայացուցչի հետ` Հայաստան կատարելիք պաշտոնական այցի նպատակների մասին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Ասպարեզ» պարբերականը, այս մասին հաղորդում է Prensa Armenia գործակալությունը: «Հայոց ցեղասպանությունը հավերժ կապրի մեր հիշողություններում: Չկա պատմություն կամ ապագա առանց հիշողության»,- նշել է Աստորին: -Հուսով եմ իմ ուղևորությունը կօգնի ավելի ամրապնդել ընկերական հարաբերությունները հրաշալի երկիր Հայաստանի հետ»:

Ազգային ժողովի նախագահի հրավերով` Ուրուգվայի գործող փոխնախագահ, Ընդհանուր ժողովի՝ օրենսդիր մարմնի նախագահ Դանիլո Աստորին դեկտեմբերի 5-ին պաշտոնական այցով ժամանել է Երևան։ Սա ուրուգվայցի մինչ այժմ ամենաբարձրաստիճան պաշտոնյայի այցն է Հայաստան։

Ուրուգվայն առաջին պետությունն էր, որը պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում