Վիրջինիայի Եկեղեցիների խորհուրդը Ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձև է ընդունել

2 րոպեի ընթերցում

ՌԻՉՄՈՆԴ, 5 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վիրջինիայի Եկեղեցիների խորհուրդը իր 70-րդ ամենամյա ժողովին Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող, 100-ամյակի տարելիցը հիշատակելու կոչ անող բանաձև է ընդունել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Mirror Spectator հայկական շաբաթաթերթը, Եկեղեցիների խորհուրդը բանաձևը ներկայացրել է բոլոր անդամներին, որպեսզի իրենք էլ իրենց հերթին այն ներկայացնեն իրենց ժողովների ժամանակ:

Փաստաթուղթը պատրաստել են Սուրբ Հակոբ հայկական եկեղեցին ներկայացնող Պետրոս Բանդազյանը և Սոնա Փոմֆրեթը: Մի քանի եկեղեցիների ներկայացուցիչներ հարցրել են` արդյոք բանաձևով նաեւ փոխհատուցման կոչ է արվում: Բուռն քննարկումներից հետո Հայ Եկեղեցու ներկայացուցիչները նշել են, որ դա ծրագրի հաջորդ փուլի մասն է կազմելու:

Խորհրդի 70-րդ ժողովի մի շարք մասնակիցներ նկատել են, որ եթե առաջին ցեղասպանությանը պատշաճ արձագանք տրեր 1915-ին, ապա հնարավոր կլիներ խուսափել դրանից հետո տեղի ունեցած այլ ջարդերից ու կոտորածներից: Եկեղեցական ժողովի շատ մասնակիցներ իրենց հանձնառությունն են հայտնել Վիրջինիայի հայ համայնքի հետ մասնակցելու Սբ Հակոբ հայկական եկեղեցում 2015 թ. ապրիլի 18-ին տրվելիք էկումենիկ պատարագին` նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հիշատակին:

Հայերեն English Русский

Հարգում ենք 110 տարի առաջ սարսափելի ցեղասպանության ժամանակ սպանված 1.5 մլն հայերի հիշատակը. Նենսի Փելոսի

Վերահաստատում ենք կյանքը և ազատությունը պաշտպանելու մեր հանձնառությունը. Արգենտինայի Վարդագույն տունը՝ Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին

Անհամբեր սպասում ենք Հայաստանի հետ մեր ռազմավարական գործընկերության շարունակությանը. Թրամփ

Այս ողբերգության լույսի ներքո ականատես ենք լինում նաև հայ ժողովրդի ուժին ու ամրությանը. Թրամփի ուղերձը

Մոսկվայում Հայոց Ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ հիշատակի միջոցառումներ են կազմակերպվել

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել գետից

Ամոթալի է, որ ավելի քան 1 դար անց մենք չկարողացանք դասեր քաղել Հայոց ցեղասպանությունից. Կանադայի Պահպանողական կուսակցության ղեկավար

Փարիզի քաղաքապետարանում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված ընունելություն

ԵԽԽՎ նախագահի գլխավորած պատվիրակությունը Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Այլևս երբեք թույլ չենք տա, որ մոռացությունը թաքցնի ճշմարտությունը. հունական Կալամարիայի քաղաքապետը՝ Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին