ԵՐԵՎԱՆ, 5 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀՆախագահ Սերժ Սարգսյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Բելառուսի Հանրապետության Նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից,երկու երկրների ղեկավարները քննարկել են հայ-բելառուսական երկկողմ հարաբերությունների զարգացմանը, ինչպես նաև Եվրասիական տնտեսական միության շրջանակներում համագործակցությանը վերաբերող հարցեր: