Քաղաքականություն

Հայաստանը բարելավել է դիրքերը «Կոռուպցիայի ընկալման ինդեքս»-ում

2 րոպեի ընթերցում

Հայաստանը բարելավել է դիրքերը «Կոռուպցիայի ընկալման ինդեքս»-ում

ԵՐԵՎԱՆ, 3 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միջազգային Trancparency International կազմակերպությունը հրապարակել է 2014 թվականի «Կոռուպցիայի ընկալման ինդեքս»-ը, որտեղ 174 եկրների շարքում Հայաստանը հայտնվել է 94–րդ հորիզոնականում` հավաքելով 37 բալ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, մեր երկիրը բարելավել է իր դիրքերը նախորդ տարվա ինդեքսի համեմատ:

Ի տարբերություն Հայաստանի` Թուրքիան զբաղեցրել է 64–րդ հորիզոնականը, սակայն նահանջել է 5 բալով: Ադրբեջանը նախորդ տարվա նման այս տարի ևս ստորին հորիզոնականներում է գտնվում: Այն հավաքել է 29 բալ և տեղավորվել 126-րդ հորիզոնականում: Վրաստանը 52 բալով 50–րդն է, իսկ Ռուսաստանը` 27 բալով 136–րդը:

Կազմակերպությունը նշել է, որ Չինաստանը, Թուրքիան, Ռուանդան և Անգոլան վատագույն փոփոխություն գրանցած պետությունների շարքում են հայտնվել:

«Կոռուպցիայի ընկալման ինդեքս»-ի համաձայն ամենաքիչ կոռումպացված երկրներն են Դանիան, Նոր Զելանդիան, Ֆինլանդիան, Շվեդիան և Նորվեգիան: Ամենակոռումպացված պետություններն են` Հարավային Սուդանը, Աֆղանստանը, Սուդանը, Հյուսիսային Կորեան և Սոմալին:

Ինդեքսում երկրները գնահատվում են հարյուրբալանոց համակարգով, որտեղ առավելագույն 100 բալը գնահատվում է իբրև «կաշառակերությունից զուրկ», իսկ 0-ն` «շատ կոռումպացված»:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում