Sony-ն ժամացույց Է ներկայացրել փոփոխվող դիզայնով Էլեկտրոնային թղթի հիման վրա

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Sony ընկերությունը մշակել Է ժամացույց Էլեկտրոնային թղթի տեխնոլոգիայի հիման վրա, որի թվացույցի եւ գոտու արտաքին տեսքը տիրոջ ցանկությամբ կարելի Է փոխել կոճակի սեղմմամբ:

Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին, իրը նորաձեւության ինդուստրիայում բարձրտեխնոլոգիական նյութի օգտագործման փորձարարական նախագծի բաղկացուցիչ մասն Է: Sony-ն նաեւ ներկայացրել Է այդ ուղղության մի շարք այլ նախագծեր:

FES Watch ժամացույցը կշռում Է 50 գրամ, դրա տրամագիծը հավասար Է 40 միլիմետրի, հաստությունը՝ 7 միլիմետրի: Ինքնավար աշխատելու պաշարը կազմում Է 60 օր:

Sony-ի նորույթը չունի այն նույն տեխնիկական հնարավորությունները, ինչ որ մյուս ընկերությունների «խելացի» ժամացույցները: Սակայն «խելացի» ժամացույցների համեմատությամբ Էլեկտրոնային թղթե ժամացույցի մարտկոցն աշխատում Է շատ ավելի երկար:

Pocket-lint ինտերնետ-կայքի գաջեթների փորձագետ Ստյուարտ Մայլսը գործը որակել Է «բարձրակարգ»՝ նշելով, որ այն կատարված Է ռետրո ոճով, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Հայերեն Русский