Սպորտ

Սերգեյ Մովսիսյանը Քաթարի մրցաշարի առաջատարների թվում է

1 րոպեի ընթերցում

Սերգեյ Մովսիսյանը Քաթարի մրցաշարի առաջատարների թվում է

ԵՐԵՎԱՆ, 1 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի Հայաստանի հավաքականի անդամ Սերգեյ Մովսիսյանը Քաթարի մայրաքաղաք Դոհայում անցկացվող բաց մրցաշարում երեք տուրից հետո վաստակել է 2,5 միավոր: Նա առաջատարներից` գրոսմայստերներ Անիշ Գիրիից (Հոլանդիա), Եվգենի Տոմաշեւսկուց (Ռուսաստան), Նիլս Գրանդելիուսից (Շվեդիա) եւ Միխայլո Օլեկսիենկոյից (Ուկրաինա) ետ է մնում կես միավորով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է Armchess կայքը:

Հրանտ Մելքումյանը, Վլադիմիր Հակոբյանը ունեն 2-ական, Գաբրիել Սարգսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Հովհաննես Գաբուզյանը` 1,5-ական, Էլինա Դանիելյանը` 1 միավոր:

Մրցաշարին մասնակցում են 154 շախմատիստ, որոնցից մի քանիսը միջազգային կարգի վարպետներ են: Բարձր վարկանիշ ունեցող շախմատիստների թվում են Անիշ Գիրին, Վլադիմիր Կրամնիկը, Շախրիար Մամեդյարովը, Լիրեն Դինգը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում