Պաշտոնական

ՀՀ վարչապետը կարևորել է ՍԴՀԿ-ի դերը համազգային նշանակություն ունեցող գործընթացներում

2 րոպեի ընթերցում

ՀՀ վարչապետը կարևորել է ՍԴՀԿ-ի դերը համազգային նշանակություն ունեցող գործընթացներում

ԵՐԵՎԱՆ, 28 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Սոցիալ դեմոկրատ Հնչակյան կուսակցության կենտրոնական վարչության ատենապետ Հակոբ Տիգրանյանին, փոխատենապետ, Լիբանանի խորհրդարանի անդամ Սեպուհ Գալփակյանին և ՍԴՀԿ վարչության անդամ Գևորգ Պերկուպերկյանին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ողջունելով հյուրերին՝ վարչապետը կարևորել է ավանդական այս կուսակցության դերը համազգային նշանակություն ունեցող գործընթացներում և կառավարության անունից համագործակցությունը շարունակելու պատրաստակամություն հայտնել:

ՍԴՀԿ ներկայացուցիչները ողջունել են ՀՀ կառավարության կողմից տարբեր ոլորտներում բարեփոխումների իրականացումը և վերահաստատել կուսակցության պատրաստակամությունը՝ շարունակելու աջակցել իշխանություններին հայ ժողովրդի և պետության առջև ծառացած կարևոր խնդիրների լուծման գործում:

Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել ՀՀ կառավարության տնտեսական քաղաքականության՝ գործարար միջավայրի բարելավման և տնտեսության մեջ ներդրումների ներգրավման ուղղությամբ կատարվող բարեփոխումների, ինչպես նաև Հայաստանի տնտեսական զարգացման հեռանկարների վերաբերյալ։ Արծարծվել են նաև ՍԴՀԿ-ի հետ երկխոսությանը և համագործակցությանը վերաբերող հարցեր:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում