Չինաստանում միայն յուրաքանչյուր չորրորդ ընտանիքն Է երազում երկրորդ երեխան ունենալու մասին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանը ձեռնամուխ Է եղել երկրորդ երեխան ունենալու թույլտվության քաղաքականության իրագործմանը, բայց «բեբի-բում» չի կանխատեսվում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Ժենմին ժիբաո»-ին: Այդ իրավունքը կարող Է ստանալ այն ընտանիքը, որտեղ ծնողներից գոնե մեկը ոչ եղբայր ունի, ոչ Էլ քույր:

Սկզբում փորձագետները կանխատեսում Էին, որ կառավարության այդ քայլը կարող Է հանգեցնել ծնելիության հզոր պայթյունի: Հետազոտությունը, որն այն ժամանակ անցկացրել Է ՉԺՀ-ի ծնելիության եւ ընտանիքի պլանավորման պետական կոմիտեն, ցույց Է տվել, որ ընտանիքների 50-60 տոկոսը, որտեղ ամուսիններից մեկը միակ զավակն Է, պատրաստ Է երկրորդ երեխան ունենալ:

Անցավ մեկ տարի: Այն 11 միլիոն զույգից, որոնք երկրորդ երեխան ունենալու հնարավորություն ունեին, դրանից օգտվեցին միայն 700 հազարը: Պարզվեց, որ արդյունքում ստացված վիճակագրական թվերը գրեթե 70 տոկոսով պակաս Էին կանխատեսվածից:

Սոցիոլոգիական ծառայությունները հասարակական կարծիքի հարցում են անցկացրել: Հարցաթերթիկների լրացմանը մասնակցել Է 2052 մարդ, եւ պարզվել Էլ, որ չափանիշներին համապատասխանողների շրջանում հարցվածների միայն 24,9 տոկոսն Է երկրորդ երեխան ունենալու դիմում ներկայացրել:

Պատճառների թվում, ըստ որոնց ընտանիքները որոշել Էին երկրորդ երեխան չունենալ, առաջին տեղում «չափազանց մեծ տնտեսական ծախսերն են դաստիարակության համար» (58,1 տոկոս), դրան հաջորդում Է «ժամանակի շատ մեծ ծախսը» (36,5 տոկոս), երրորդ տեղում Է՝ «մեկ երեխան բավական Է» դիրքորոշումը (32,3 տոկոս):

Այնուամենայնիվ, հարցվածների 48,5 տոկոսը հավանություն Է տվել եւ մաղթել, որ շուտափույթ իրագործվի երկրորդ երեխան ունենալու թույլտվության քաղաքականությունը, 16,7 տոկոսը դեմ Է արտահայտվել, իսկ հարցվածների 34,8 տոկոսը դժվարացել Է գնահատական տալ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Հայերեն Русский

Իրանն իր միջուկային օբյեկտներին հարվածները կհամարի պատերազմի ընդլայնում

Փաստաբան Սիրանուշ Սահակյանը Բաքվում ապօրինի ազատազրկման դատապարտված Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ

Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի առաջին կիսամյակի արդյունքների ամփոփում

Օգոստոսի 2-ին կմեկնարկեն ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող բանակային խաղերը

Դոնալդ Թրամփը Ժոզեֆ Աունի հետ հանդիպմանը խոստացել է օգնել Լիբանանին

Շրջանառության մեջ է դրվում նամականիշ՝ նվիրված «Սպորտ. Հայ անվանի ֆուտբոլիստներ. Նիկիտա Սիմոնյանի ծննդյան 100-ամյակ» թեմային

Գայանայում սուգ է հայտարարվել լաստանավի խորտակման տասնյակ զոհերի կապակցությամբ

ԱՄՆ-ն և Իրանը գիշերը նոր ինտենսիվ հարվածներ են փոխանակել

Իրանի դեմ պատերազմն ԱՄՆ-ի համար արժեցել է 37,5 մլրդ դոլար. Պենտագոնը նոր ֆինանսավորում է խնդրել Կոնգրեսից

«Խոսրովի անտառ» արգելոցի ֆոտոթակարդներն արձանագրել են կովկասյան ընձառյուծի