Հասարակական

Լիբանանում ծառայությամբ հայ խաղաղապահները նպաստում են Հայաստանի անվտանգության ապահովմանը. նախարար

5 րոպեի ընթերցում

Լիբանանում ծառայությամբ հայ խաղաղապահները նպաստում են Հայաստանի անվտանգության ապահովմանը. նախարար

ԵՐԵՎԱՆ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալիայի ռազմաօդային ուժերի ինքնաթիռով նոյեմբերի 26-ի երեկոյան Լիբանան է մեկնել և արդեն տեղակայման վայր է ժամանել հայ խաղաղապահների 32 հոգանոց ստորաբաժանումը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, հայկական խաղաղապահ ստորաբաժանումն իտալական զորախմբի կազմում մասնակցելու է ՄԱԿ-ի հովանու ներքո իրականացվող «Լիբանանում Միացյալ Ազգերի Կազմակերպության ժամանակավոր ուժեր» (ՅՈՒՆԻՖԻԼ) առաքելությանը և իրականացնելու է ՄԱԿ-ի զինավանի անվտանգության ապահովում:

Հայկական խաղաղապահ ստորաբաժանման Լիբանան ճանապարհման արարողությանը մասնակցել են ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ու Հայաստանում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջիովաննի Ռիչուլին:

Սեյրան Օհանյանը ելույթ է ունեցել արարողության ընթացքում` նշելով. «Ահա և եկավ այն պատասխանատու պահը, որին բոլորս սպասել ենք գրեթե երկու տարի: ՄԱԿ-ի հովանու ներքո իրականացվող «Լիբանանում Միացյալ Ազգերի Կազմակերպության ժամանակավոր ուժեր» կամ «ՅՈՒՆԻՖԻԼ» առաքելությանը հայ խաղաղապահ ստորաբաժանման մասնակցության հարցը առաջին անգամ քննարկեցինք 2012թ. հոկտեմբերին Իտալիայի պաշտպանության նախարարի հետ հանդիպման ժամանակ: Երկուստեք եկանք այն եզրակացության, որ արդեն իսկ հասունացել է Հայոց խաղաղապահ ներկայությունը Մերձավոր Արևելքում ապահովելու ժամանակը և դա նպատակահարմար է անել իտալական զորախմբի կազմում:

Հայաստանի Հանրապետության Նախագահի բարձր հովանու ներքո, երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների միջև անմիջապես սկսվեց ՅՈՒՆԻՖԻԼՈՒՄ-ում հայկական ստորաբաժանման տեղակայման իրավապայմանագրային դաշտն ապահովելուն, վարչական ու նյութատեխնիկական հարցերը կարգավորելուն ուղղված աշխատանքային գործընթաց: Ինչպես արդեն ասեցի, այս ամենի համար պահանջվեց գրեթե երկու տարվա մանրակրկիտ ու հոգնատանջ աշխատանք, և ահա ամեն ինչ պատրաստ է, դուք մեկնում եք Լիբանան…

Հենց սկզբից պետք է ասեմ, որ չեք գնում խաղաղապահության ոլորտի` Կոսովոյում, Իրաքում և Աֆղանստանում կուտակած ձեր գիտելիքների և հմտությունների համար պարծենալու նպատակով: Իհարկե, միջազգային առաքելության կազմում ձեր օտարերկրացի եղբայրների ու քույրերի հետ համատեղ ծառայելիս ոչ միայն կսովորեք իրենց փորձից, այլև համոզված եմ, ինքներդ էլ շատ լավ որակներ կունենաք ցուցադրելու:

Այնուհանդերձ, Լիբանան առաջին հերթին գնում եք միջազգային խաղաղությանը և անվտանգությանը ձեր նպաստը բերելու համար, և դա անելու եք անկայունության կողմից կես դարից ավելի ծվատվող մի երկրում, որտեղ ժամանակին խաղաղ համակեցությամբ արարում էին տարբեր կրոնական պատկանելություն ունեցող մի շարք ժողովուրդներ: Այսօր էլ, Միջերկրական ծովի ափին սփռված այդ երկրում ապրում են տասնյակ հազարավոր մեր հայրենակիցները` ցեղասպանությունից փրկված հայերի սերունդները:

Լիբանան գնալու համար կա ևս մեկ կարևոր պատճառ: Լիբանանը ոչ Կոսովո է, և ոչ էլ Աֆղանստան: Լիբանանը Հայաստանի արտաքին անվտանգության շահերի տիրույթում գտնվող Մերձավոր Արևելք է: Ուստի իմացեք, որ ՅՈՒՆԻՖԻԼ-ի կազմում ձեր ծառայությամբ նպաստում եք նաև Հայաստանի Հանրապետության արտաքին անվտանգության ապահովմանը:

Ես կաշխատեմ հնարավորինս շուտ անձամբ այցելել ձեզ, տեղում ծանաթանալու համար ծառայության պայմաններին և առկա խնդիրներին, եթե լինեն այդպիսիք: Սակայն համոզված եմ, որ արագ ինտեգրվելու եք միջազգային առաքելության ձեր ծառայակիցների շարքերում, վայելելու եք իտալական հրամանատարության հարգանքը և նվաճելու եք տեղի բնակչության սերն ու վստահությունը: Մաղթում եմ ձեզ բարի ճանապարհ տղաներ, անվտանգ ծառայություն, քաջ առողջություն և հոգու ամրություն` Հայոց զինուժի պատիվը օտար, բայց այդքան հարազատ, հեռու բայց նաև մոտիկ ափերում բարձր պահելու համար»:

Հայ խաղաղապահները 2004 թվականից ընդգրկված են միջազգային խաղաղապահ առաքելություններում և ներկայումս առաքելություն են իրականացնում ևս երկու երկրում` Աֆղանստանում և Կոսովոյում:

Տեղադրություն

Հայաստանի բասկետբոլի կանանց թիմը զիջեց Ալբանիային

Սպորտ

Հայաստանի բասկետբոլի կանանց թիմը զիջեց Ալբանիային

Էրեբունիում ավելի քան 260 ավտոտնակների ու ցանկապատված տարածքների փոխարեն կլինեն հանգստի հարմարավետ գոտիներ

Երևան

Էրեբունիում ավելի քան 260 ավտոտնակների ու ցանկապատված տարածքների փոխարեն կլինեն հանգստի հարմարավետ գոտիներ

Հայտնաբերվել է Աղավնավանք գյուղի անտառում կորած քաղաքացու դին

Պատահար

Հայտնաբերվել է Աղավնավանք գյուղի անտառում կորած քաղաքացու դին

ՀՀ ՄԻՊ-ը կազմակերպել է Խոշտանգումների զոհերի աջակցության օրվան նվիրված վերապատրաստման դասընթաց

Իրավունք

ՀՀ ՄԻՊ-ը կազմակերպել է Խոշտանգումների զոհերի աջակցության օրվան նվիրված վերապատրաստման դասընթաց

Աննա Հակոբյանը մանկատան երկու սաների հետ մեկնում է ծով՝ իրականացնելու երեխաների երազանքը

Վարչապետ

Աննա Հակոբյանը մանկատան երկու սաների հետ մեկնում է ծով՝ իրականացնելու երեխաների երազանքը

Լոռու մարզպետն Ալավերդու  համայնքապետի ուղեկցությամբ այցելել է  Սանահին կայարան թաղամաս

Մարզեր

Լոռու մարզպետն Ալավերդու  համայնքապետի ուղեկցությամբ այցելել է  Սանահին կայարան թաղամաս

Աննա Վարդապետյանն ու Մաուրիցիո Բլոկը քննարկել են ՀՀ և Իտալիայի դատախազությունների միջև համագործակցության ընդլայնման հարցեր

Իրավունք

Աննա Վարդապետյանն ու Մաուրիցիո Բլոկը քննարկել են ՀՀ և Իտալիայի դատախազությունների միջև համագործակցության ընդլայնման հարցեր

Մովսես Հարությունյանը նշանակվել է ՀՀ ԱԺ նախագահի օգնական

Նշանակում

Մովսես Հարությունյանը նշանակվել է ՀՀ ԱԺ նախագահի օգնական

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Տալլին

Արտաքին քաղաքականություն

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Տալլին

ՀՀ ԱԺ նախագահը և Լատվիայի նախագահը քննարկել են Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների լայն շրջանակին վերաբերող հարցեր

Քաղաքականություն

ՀՀ ԱԺ նախագահը և Լատվիայի նախագահը քննարկել են Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների լայն շրջանակին վերաբերող հարցեր

Հնարավոր հորդառատ տեղումներով պայմանավորված՝ Փրկարար ծառայությունն անցել է ուժեղացված ծառայության

Հայաստան

Հնարավոր հորդառատ տեղումներով պայմանավորված՝ Փրկարար ծառայությունն անցել է ուժեղացված ծառայության

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում