Տնտեսություն

ՀՀ վարչապետն անդրադարձել է դոլարի փոխարժեքի կտրուկ աճին

1 րոպեի ընթերցում

ՀՀ վարչապետն անդրադարձել է դոլարի փոխարժեքի կտրուկ աճին

ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դոլարի կտրուկ թանկացումը Հայաստանի համար կարող է և՛ դրական, և՛ բացասական ազդեցություն ունենալ: ՀՀԿ գործադիր մարմնի նիստի մեկնարկից առաջ լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ անդրադառնալով վերջին օրերին դոլարի փոխարժեքի կտրուկ աճին: «Դա կարող է բացասական ազդեցություն ունենալ մեր հասարակության կենսամակարդակի վրա: Դա նաև կարող է օգնել մեր արտադրողներին, որպեսզի նրանք կարողանան արտադրություն կազմակերպել, իրացնել իրենց արտադրանքը, արտահանում կազմակերպել և ստեղծել նոր աշխատատեղեր»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց վարչապետը:

Հարցին, թե դոլարի փոխարժեքն առաջիկայում չի նվազելու, ՀՀ վարչապետն ընդգծեց, որ դա արդեն Կենտրոնական բանկի տիրույթում է գտնվում, որը նաև պատասխանատվություն է կրում դրա համար:

Նոյեմբերի 24-ին ամերիկյան մեկ դոլարի վաճառքի գինը հայաստանյան բանկերում հասել է միջինում 435 դրամի`նախորդ օրվա նկատմամբ թանկանալով 16.6 դրամով:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում