Քաղաքականություն

Կանաչների եւ ձախերի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը չի փոխի Թուրքիայի պաշտոնական տեսակետը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի առաջադեմ Կանաչների եւ ձախերի կուսակցության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը կարևոր քայլ է, որը բխում է ոչ միայն հայկական շահերից, այլ միևնույն ժամանակ դրական է անդրադառնում հենց Թուրքիա պետության վրա: Տեսակետը թուրքագետ Գևորգ Պետրոսյանինն է: «Նման քայլը Թուրքիայի միջազգային իմիջի տեսանկյունից դրական է, որովհետև ընկալվում է որպես ժողովրդավարացման քայլ: Միաժամանակ Կանաչների եւ ձախերի կուսակցությունը Թուրքիայի ազդեցիկ ուժերի չէ եւ քաղաքական օրակարգ չի ձեւավորում: Սակայն այս քայլը կարող է նպաստավոր դառնալ, որպեսզի հասարակական ոլորտում նույնպես սկսվեն քննարկումներ, սակայն անիմաստ է ակնկալել, որ կուսակցության կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչումը կբերի Թուրքիայի քաղաքական կյանքում լուրջ փոփոխությունների»,- ասաց նա:

«Արմենպրես»-ի հարցին ի պատասխանն Պետրոսյանն ասաց, որ Թուրքիան փաստը կօգտագործի աշխարհին ներկայացնելու, որ երկրում դրական փոփոխություններ են ընթանում, Թուրքիան գնում է ժողովրդավարացման ճանապարհով: «Թուրքիայի իշխանությունների եւ Կանաչների եւ ձախերի միջեւ կա տասնամյակների թշնամություն եւ այս ճանաչումը չի կարողանա փոխել Թուրքիայի պետական հայացքները Հայոց ցեղասպանության վերաբերյալ, սակայն սա կարող է հիմք հանդիսանալ, որպեսզի երկրում գործող ձախակողմյան հայացքներ ունեցող այլ կուսակցությունները նույնպես ճանաչեն Հայոց ցեղասպանությունը»,- ասաց թուրքագետը:

Նոյեմբերի 7-9-ին Ստամբուլում կայացել է Թուրքիայի Կանաչներ եւ ձախերի կուսակցության համաժողովը, որից հետո, կուսակցությունը հայտարարել է, որ ճանաչում է Հայոց ցեղասպանությունը:

Հայերեն

Հանրապետության տոնի առթիվ ՀՀ բարձրագույն ղեկավարությունն այցելել է Սարդարապատի հուշահամալիր

Երևանի քաղաքապետի որոշումներով ինքնակամ շինություններ են քանդվել

ՀՀ ՄԻՊ-ն մասնակցել է բարձրագույն կրթության ոլորտում ատելության խոսքի դեմ պայքարին նվիրված կլոր-սեղան քննարկմանը

ՄԱԿ-ը կմասնակցի Մոսկվայում կայանալիք անվտանգության միջազգային հանդիպմանը

Հայաստանի պատվիրակությունը ծանոթացել է Սինգապուրի արբիտրաժային փորձին

Կայացել է Երևանի հ. 156 հիմնական դպրոցը Զորայր Խալափյանի անունով կոչելու արարողությունը

Թրամփն ասել է, որ ԵՄ-ն հանդիպում է պահանջում առևտրային պատերազմի սրման պայմաններում

Պոլիտեխնիկը քաղաքապետ Ավինյանին է ներկայացրել դպրոցականների համար «Երևանի գիտություն, տեխնոլոգիաներ, ճարտարագիտություն, արվեստ և մաթեմատիկա» կենտրոնի  նախագիծը

Ավելի քան 60 մարդ է վիրավորվել Լիվերպուլում ամբոխի մեջ ավտոմեքենայի մխրճվելու հետևանքով

Բեռլինում կխստացվեն անվտանգության միջոցառումները Զելենսկու այցի ժամանակ