Մեքսիկայի նախագահի կինը վաճառում Է սկանդալի կենտրոնում հայտնված առանձնատունը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեքսիկայի առաջին տիկին, դերասանուհի Անխելիկա Ռիվերան խոստացել Է վաճառել իր տունը, որը լրագրողական հետաքննության առարկա Է դարձել: «Ես որոշում եմ ընդունել վաճառել առքուվաճառքի պայմանագրից բխող իմ իրավունքները, որովհետեւ չեմ ցանկանում, որ դա շարունակի իմ ընտանիքի վրա հարձակումների եւ զրպարտության առիթ ծառայել»,- ասել Է Ռիվերան Համացանցում հրապարակված տեսագրությունում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Խոսքը վերաբերում Է ավելի քան 4 միլիոն դոլար արժողությամբ առանձնատանը, որը Ռիվերան ձեռք Է բերել Մեխիկոյի հեղինակավոր շրջանում: Այդ գնման նկատմամբ հետաքրքրությունը ծայր Է առել Aristegui Noticias պորտալի ծրագրում հրապարակված ռեպորտաժից հետո, որտեղ ասվել Է, թե տունը գնվել Է մի ընկերությունից, որը կապված Է Չինաստանի այն կոնսորցիումի հետ, որը շահել Է Մեքսիկայում արագընթացիկ երկաթուղու կառուցման հայտամրցույթը: Ավելի ուշ մրցույթի արդյունքները չեղյալ են հայտարարվել:

«Ես թաքցնելու բան չունեմ, կարող եմ ազնվորեն տուն կառուցել՝ հաշվի առնելով իմ աշխատանքը»,- հայտարարել Է Մեքսիկայի առաջին տիկինը: Ռիվերայի խոսքով՝ Televisa աշխարհահռչակ կինոընկերության հետ 25-ամյա համագործակցությունը թույլ Է տվել դրա համար անհրաժեշտ միջոցներ ապահովել, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Հայերեն Русский

Հորմուզի նեղուցում վճարի գանձումը կարող է վտանգավոր նախադեպ ստեղծել աշխարհի մյուս մասերի համար. Ռուբիո

Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիան և Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանը դարձել են Եվրոպական անվտանգային և պաշտպանական քոլեջի ասոցացված գործընկերներ

Առողջության համընդհանուր ապահովագրության շահառուների թիվը հասել է շուրջ 1,8 միլիոնի

Էրդողանը շնորհավորել է Սանչեսին ֆուտբոլի աշխարհի առաջնությունում Իսպանիայի հավաքականի հաղթանակի առթիվ

ՀՀ վարչապետի տիկինն Ադիս Աբեբա այցի շրջանակում հյուրընկալվել է Եթովպիայի առաջին տիկնոջ կողմից

Թրամփը հաստատել է միջուկային համաձայնագիրը, որը Սաուդյան Արաբիային թույլ կտա ուրան հարստացնել. AP

Անահիտ Մանասյանը Մեղրի համայնքի ղեկավարի հետ քննարկել է համայնքում մարդու իրավունքների հետ կապված հարցեր

Ուկրաինան նոր հարվածներ է հասցրել ՌԴ-ում Wildberries-ի պահեստներին. կա 15 վիրավոր

FlyOne Armenia-ն չվերթներ կգործարկի Երևան- Դուշանբե - Երևան երթուղով

Արփինե Սարգսյանն ամփոփել է ՆԳՆ ոստիկանության Տավուշի մարզի 2026 թվականի առաջին կիսամյակի աշխատանքը