Հայաստանը 75 մլն դոլարին համարժեք բյուջետային վարկ կստանա

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Համաշխարհային բանկը 75 մլն ԱՄՆ դոլարին համարժեք բյուջետային վարկ կտրամադրի Հայաստանի Հանրապետությանը: Այդ նպատակով նոյեմբերի 19-ին ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը և ՀԲ հայաստանյան գրասենյակի տնօրեն Լաուրա Բեյլին ստորագրել են «Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «Զարգացման քաղաքականության երկրորդ վարկ» վարկային համաձայնագիրը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրինՀՀ ֆինանսների նախարարությանտեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, վարկը տրվում է արտոնյալ պայմաններով` 25 տարի մարման ժամկետով, որից 14.5-ը` արտոնյալ, և լողացող տոկոսադրույքով (6-ամսյա ԱՄՆ դոլարի LIBOR + փոփոխական մարժա (0.5 %)):

Նման բյուջետային վարկերը հնարավորություն են տալիս ֆինանսավորելու բյուջեով նախանշված կարևորագույն ծախսերը, մեղմելու դեֆիցիտը և ապահովելու կայուն զարգացում: Վարկն ստանալու համար հայկական կողմը կատարել է Համաշխարհային բանկի նախանշած բոլոր թիրախները` գործարար միջավայրի բարելավման` տեսչական բարեփոխումների, օդային փոխադրումների և մաքսային բարեփոխումների ոլորտներում: Նախապայմանները վերաբերել են նաև վարկային հասանելիության մակարդակի, պետական կառավարման արդյունավետության և թափանցիկության բարձրացմանը, մասնավորապես` քաղաքացիական ծառայության բարեփոխմանն ու էլեկտրոնային կառավարմանը, ինչպես նաև ֆիսկալ տարածության բարելավմանը և բնական ռեսուրսների կառավարմանը, այդ թվում` հարկային եկամուտների հավաքագրմանը, հանրային ենթակառուցվածքների կայունացմանը, հանքային ոլորտում բնապահպանական կայունության ավելացմանն ու սոցիալական աջակցության ընդլայնմանը:

Հայերեն English Русский

Ռուսաստանը և Հնդկաստանը փաստաթղթեր են պատրաստել ատոմային էներգետիկայի ոլորտում համագործակցության վերաբերյալ

Եվրահանձնաժողովը հավանություն է տվել Կիևին 6,1 մլրդ եվրոյի հատկացմանը ՀՕՊ միջոցների համար

ՀՀ գլխավոր դատախազությունն ու Եվրոպական դատախազությունը ստորագրել են համագործակցության մասին պայմանավորվածություն

Ապօրինի գույքի բռնագանձման դեպքում հաշտության հնարավորությունը կվերացվի․ վարչապետ

Բուլղարական նորարարական ընկերություններից մեկը միացել է եվրոպական կոնսորցիումին՝ գործարկելով ՓՄՁ-ների համար անվճար հարթակ. BTA

Վարչապետը հանձնարարել է վերանայել անչափահասների նկատմամբ սեռական ոտնձգությունների կարճված գործերը

«Tour of Armenia»-ն պետք է դառնա ամենամյա մրցաշար. Փաշինյան

Սերբիայում Դանուբի ջրի մակարդակը պատմական նվազագույն ցուցանիշ է գրանցվել

Մեկնարկել է «Tour of Armenia»-ի երկրորդ մրցափուլը

Նիդեռլանդների գահաժառանգ արքայադուստրը սկսել է ծառայությունը ռազմածովային ուժերում