Կայացել է «Հյուսիս-հարավ»-ի ներդրումային ծրագրի կառավարման խորհրդի նիստ
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել«Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի, Քաղաքային կայուն զարգացման ներդրումային և Հյուսիսային միջանցքի արդիականացման ծրագրերի կառավարման խորհրդի հերթական նիստը:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, քննարկվել և հաստատվել են «Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագիր. Տրանշ 1» վարկային համաձայնագրի շրջանակում Երևանի արևմտյան հատվածը շրջանցող ճանապարհի «Նոր Շիրակ» ճանապարհահատվածի և Արտաշատի խճուղու վերակառուցման (լայնացման) շինարարական աշխատանքների մրցույթի արդյունքները:
Կարդացեք հոդվածը` Русский