Չեխիայի նախագահի վրա նետված ձուն դիպել Է Գերմանիայի նախագահի գլխին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պրահայում բողոքի ակցիայի մասնակիցները Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանի վրա ձու եւ լոլիկ նետելու փորձեր անելիս դիպել են նրա գերմանացի պաշտոնակցին՝ Յոահիմ Գաուկին: Միջադեպը տեղի Է ունեցել նոյեմբերի 17-ին համալսարանական ավանի մոտ Զեմանի ճառի ժամանակ, որտեղ 25 տարի առաջ տեղի ունեցած ուսանողական ցույցը դրեց «թավշե հեղափոխության» սկիզբը: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է The Guardian-ը:

Երբ Զեմանի հայտնվելուց դժգոհներն սկսել են նախագահի վրա մթերքներ նետել, պահակախումբը բացել Է սեւ հովանոցներ, որպեսզի պաշտպանի նրան, ինչպես նաեւ Գերմանիայի, Հունգարիայի, Լեհաստանի եւ Սլովակիայի ղեկավարներին, որոնք Պրահա են ժամանել տարեդարձի առթիվ: Սակայն Գերմանիայի նախագահին պաշտպանել չի հաջողվել: Ձվերից մեկը դիպել Է ուղիղ Գաուկի գլխին:

Բազմությունը վանկարկել Է «Խայտառակությու՜ն» եւ «Պաշտոնաթո՜ղ եղի՛ր», ոմանք ձեռքներին բռնել Էին «Մենք չենք ցանկանում լինել Ռուսաստանի գաղութը» կարգախոսով ցուցապաստառներ: Որոշակի պահի հազարավոր ցուցարարներ նախագահին ցույց են տվել կարմիր քարտեր:

Չեխիայի զանգվածային լրատվամիջոցներն սկսել են Զեմանին բացահայտորեն քննադատել այն բանից հետո, երբ նա հանդես Է եկել Ուկրաինայի հակամարտության կապակցությամբ Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու դեմ:

Հայերեն Русский

Հորմուզի նեղուցում վճարի գանձումը կարող է վտանգավոր նախադեպ ստեղծել աշխարհի մյուս մասերի համար. Ռուբիո

Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիան և Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանը դարձել են Եվրոպական անվտանգային և պաշտպանական քոլեջի ասոցացված գործընկերներ

Առողջության համընդհանուր ապահովագրության շահառուների թիվը հասել է շուրջ 1,8 միլիոնի

Էրդողանը շնորհավորել է Սանչեսին ֆուտբոլի աշխարհի առաջնությունում Իսպանիայի հավաքականի հաղթանակի առթիվ

ՀՀ վարչապետի տիկինն Ադիս Աբեբա այցի շրջանակում հյուրընկալվել է Եթովպիայի առաջին տիկնոջ կողմից

Թրամփը հաստատել է միջուկային համաձայնագիրը, որը Սաուդյան Արաբիային թույլ կտա ուրան հարստացնել. AP

Անահիտ Մանասյանը Մեղրի համայնքի ղեկավարի հետ քննարկել է համայնքում մարդու իրավունքների հետ կապված հարցեր

Ուկրաինան նոր հարվածներ է հասցրել ՌԴ-ում Wildberries-ի պահեստներին. կա 15 վիրավոր

FlyOne Armenia-ն չվերթներ կգործարկի Երևան- Դուշանբե - Երևան երթուղով

Արփինե Սարգսյանն ամփոփել է ՆԳՆ ոստիկանության Տավուշի մարզի 2026 թվականի առաջին կիսամյակի աշխատանքը