Քաղաքականություն

Հայաստանից Ղրիմ չվերթ չի իրականացվում. ադրբեջանական ապատեղեկատվության հետքերով

1 րոպեի ընթերցում

Հայաստանից Ղրիմ չվերթ չի իրականացվում. ադրբեջանական ապատեղեկատվության հետքերով

ԵՐԵՎԱՆ, 17 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գոյություն չունեցող չվերթներ հորինելը դարձել է ակնհայտորեն չպահանջված ադրբեջանական «քարոզչասայլի» նոր զբաղմունքը: Ադրբեջանական մի քանի լրատվամիջոցներ օրվա ընթացքում փորձեցին արծարծել այն թեման, թե իբր Ուկրաինայի կառավարությունը հայերից ակնկալում է դադարեցնել դեպի Ղրիմ ուղղությամբ չվերթները, որոնք, պարզվում է, գոյություն էլ չունեն:

ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայիգլխավոր վարչության հասարակայնության հետ կապերի պատասխանատու Ռուբեն Գրդզելյանն«Արմենպրես»-ի հետ զրույցում հավաստեց, որհայկական ավիաշուկայում գործող որևէ ավիաընկերությունդեպի Ղրիմ և հակառակ ուղղությամբ չվերթ չի իրականացնում : «Երևան-Ղրիմ ուղղությամբ չվերթի հայտ չի եղել, չենք քննարկել»,- ասաց նա:

«Գրոզնի Ավիա» ընկերությունը, որն, ըստ ադրբեջանական աղբյուրների, իբր նոյեմբերի 16-ից իրականացնում է Սիմֆերոպոլ-Երևան ուղիղ չվերթ, իրականում թռչում է Երևան-Անապա, Երևան-Կազան ուղղություններով:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում