ԱՄՆ-ում չորսամյա երեխան ողջ Է մնացել 70-մետրանոց ժայռից ընկնելուց հետո

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կալիֆոռնիայի Սոնոմայի օկրուգում 70-մետրանոց ժայռից ընկնելուց հետո ողջ Է մնացել չորսամյա երեխան: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել են Բոտեգա Բեյ քաղաքի ոստիկանության ներկայացուցիչները:

Երեխան հոպիտալացվել Է լուրջ վնասվածքներով: Բժիշկները նրա վիճակը գնահատում են՝ ծանր:

Ոստիկանությունը պատահարի վայր Է ժամանել տեղական ժամանակով ժամը 17:00-ին (Երեւանի ժամանակով ժամը 05:00-ին) եւ հատուկ տեխնիկայի միջոցով երեխային բարձրացրել Է վերեւ: «Նա ողջ Էր եւ լաց Էր լինում»,- պատմել են ոստիկանությունում: «Այն, որ նա ողջ Է մնացել այդ բարձրությունից ընկնելուց հետո, իսկ դա գործնականում 23 հարկ Է, իսկական հրաշք Է»,- կարծում են կարգի պահապաննները:

Միջադեպը տեղի Է ունեցել Սոնոմայի բնայգու այն ժայռերի վրա, որոնք ուղղված են դեպի Խաղաղ օվկիանոսը: Քննիչներն աշխատում են երեխայի ծնողների հետ՝ պարզելու միջադեպի հանգամանքները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հայերեն Русский

Հայաստանը դպրոցական սննդի կազմակերպման առաջատարներից. COP17-ում ներկայացվեց հայկական փորձը

Պայմանավորվածություն է ձեռք բերվել ընդլայնել համագործակցությունը նյութական պահուստի և պատրաստվածության ոլորտում․ ՆԳ նախարարը հանդիպել է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի ներկայացուցչին

Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան կրկին գործընկերներից նախազգուշացում չի ստացել Ռուսաստանի հրթիռային հարձակումից առաջ

Հայաստանից ԱՄՆ արտահանվող դռների մեջ հայտնաբերվել է 37 900 տուփ ծխախոտ. ՊԵԿ-ի բացահայտումը

Կոնգոյում էբոլան տարածվել է նոր նահանգում, Քենիայում նոր դեպք է հաստատվել

COP17. ի՞նչ է սպասվում Կանաչ գոտում

Գործադուլի շուրջ 200 մասնակից փակել է Մադրիդի մայրուղին

Լեհաստանում փակվել են օդանավակայանները ռազմական ավիացիայի ակտիվ թռիչքների պատճառով

Մակրոնը չի ընդունել Ֆրանսիայի ներքին գործերի նախարարի հրաժարականը

Հայաստանի դպրոցական սնունդ ծրագրի հաջողված փորձը ներկայացվում է COP17-ում