Պաշտոնական

Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Տեղական ինքնակառավարման օրվա առթիվ

2 րոպեի ընթերցում

Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Տեղական ինքնակառավարման օրվա առթիվ

ԵՐԵՎԱՆ, 10 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ՆախագահՍերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Տեղական ինքնակառավարման օրվա առթիվ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, ուղերձում ասված է.

«Ջերմորեն շնորհավորում եմ տեղական ինքնակառավարման մարմինների բոլոր ներկայացուցիչներին Տեղական ինքնակառավարման մասնագիտական տոնի կապակցությամբ:

Անցած տասնութ տարիների ընթացքում Հայաստանում տեղական ինքնակառավարման համակարգը ոչ միայն հասցրել է ձևավորվել և կայանալ, այլև հաջողությամբ շարունակում է կերտել է իր պատմությունը:

ՏԻՄ-երը պետության կառավարման համակարգի կարևորագույն բաղկացուցիչներից են: Փորձով ստուգված ճշմարտություն է, որ ժողովրդավարական պետությունն ուժեղ է հատկապես իր ուժեղ համայնքներով, և երկրի կայունությունը հիմնվում է նաև համայնքների զարգացածության ու կազմակերպվածության վրա:

Տեղական ինքնակառավարումը, լինելով պետության կարևոր ինստիտուտներից մեկը, նաև քաղաքացիների համար իրական հնարավորություն է՝ իրացնելու իրենց իրավունքները, ապահովելու նրանց մասնակցությունը հիմնարար հարցերին լուծում գտնելու գործընթացներում, զարգացնելու ինքնակազմակերպումն ու նախաձեռնողականությունը:

Կրկին շնորհավորելով տոնի առթիվ՝ ՏԻՄ բոլոր ներկայացուցիչներին մաղթում եմ հաջողություններ և հաստատակամություն իրենց պատվաբեր և պատասխանատու գործում»:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում