Հասարակական

Գյումրիում տեղի Է ունեցել հուշահամալիրի եւ Կալաշնիկովի հուշարձանի բացման հանդիսավոր արարողությունը

3 րոպեի ընթերցում

Գյումրիում տեղի Է ունեցել հուշահամալիրի եւ  Կալաշնիկովի հուշարձանի բացման հանդիսավոր արարողությունը

ԵՐԵՎԱՆ, 7 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ պատերազմի 100-ամյակի առթիվ Հայաստանի ռուսական ռազմակայանի Մեծ ամրոց զինվորական ավանում նոյեմբերի 7-ին հանդիսավոր պայմաններում տեղի Է ունեցել Զինվորական փառքի հուշահամալիրի բացման արարողությունը: Միջոցառումը կազմակերպվել եւ անցկացվել Է զորամիավորման հրամանատար գնդապետ Անդրեյ Ռուզինսկու անձնական նախաձեռնությամբ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրել են ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից, արարարողությունն սկսվել Է բուն համալիրի բացմամբ եւ տոնական հանրահավաքով՝ միավորման հրմանատարության եւ հրավիրված հյուրերի ելույթներով: Այնուհետեւ Ֆաինա Բուրգանովայի կողմից ամուսնու 95-ամյա հոբելյանի առթիվ բացվել Է գեներալ-լեյտենանտ Միխայիլ Կալաշնիկովի հուշարձանը, որի հեղինակն Է քանդակագործ Ռուբեն Նալբանդյանը: Լեգենդար կոնստրուկտորի, Ռուսաստանի հերոսի հիշատակը հարգել են մեկ րոպե լռությամբ, որին հաջորդել են երկու երկրների՝ Ռուսաստանի եւ Հայաստանի օրհներգերի ներքո երկինք արձակված ինքնաձիգային համազարկերը:

Այնուհետեւ հյուրերին ներկայացվել Է ռազմապատմական թանգարանի բացումը, թանգարան, որը բաղկացած Է հինգ ցուցասրահներից՝ տեղի ունեցած բոլոր պատերազմներին մասնակցած զորքերի ճակատամարտերի դիոռամաներով, գրադարանից եւ դահլիճից: Տոնական միջոցառումն ավարտվել Է համալիրի եւ դրանում բացված նոր օբյեկտների, ինչպես նաեւ Գյումրիի զինվորական կայազորի Պատրիարքական վանատան «Պատվի բլուր» հուշահամալիրի հիշատակի խաչի օծմամբ:

Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը նշել Է, որ այսօր շատ կարեւոր իրադարձություն Է տեղի ունենում Գյումրիում, որը ցույց Է տալիս սերունդների հաջորդայնությունը նույն այն վայրում, նույն քաղաքում, որտեղ շատ դարեր առաջ Պատվո բլուրին հուշարձան Է կանգնեցվել այն մարդկանց, գեներալների ու սպաների պատվին, ովքեր զոհվեցին՝ պաշտպանելով ընդհանուր քրիստոնեական արժեքները, հայ ժողովրդի ինքնությունը, նույն այն քաղաքում, որտեղ բացվել Է լեգենդար կոնստրուկտոր Ռուսաստանի հերոս գեներալ լեյտենանտ Միխայիլ Կալաշնիկովի հուշարձանը:

Հանդիսավոր միջոցառմանը ներկա Է եղել շուրջ հազար մարդ, այդ թվում՝ Ռուսաստանի եւ Հայաստանի ուժային կառույցների, դիվանագիտական կորպուսի, վարչակազմի, ԶԼՄ-ների, մտավորականության, հոգեւորականության, կազակության, մշակութային ու հանրակրթական հաստատությունների ու կազմակերպությունների, թանգարանների ներկայացուցիչներ, վետերաններ եւ զինծառայողների ընտանիքների անդամներ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում