Քննարկվել են Սևծովյան առևտրի և զարգացման բանկի հետ համագործակցության հեռանկարները

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Սևծովյան առևտրի և զարգացման բանկի նախագահ Իհսան Դելիկանլիի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրին կառավարությունում՝ վարչապետը կարևորել է բանկի հետ արդյունավետ փոխգործակցությունը, որն ուղղված է մասնավոր հատվածի զարգացմանը: Նա ընդգծել է, որ կառավարությունը լայնածավալ աշխատանքներ է իրականացնում բիզնես միջավայրի բարելավման և ստվերի կրճատման ուղղությամբ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից,երկուստեք կարևորվել է տեղեկատվական տեխնոլոգիաների, գյուղատնտեսության, ենթակառուցվածքների, դեղագործության և արդյունաբերության բնագավառներում համագործակցությունը և համատեղ ծրագրերի իրականացումը:

Իհսան Դելիկանլին, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, նշել է, որ Սևծովյան առևտրի և զարգացման բանկը, հաշվի առնելով ՀՀ կառավարության գերակայությունները, մեծապես կարևորում է Հայաստանի իրական հատվածի հետ համագործակցության հետագա զարգացումն ու ընդլայնումը: Նա ընդգծել է, որ իր գլխավորած կառույցը պատրաստ է աջակցել ՀՀ կառավարությանը՝ բիզնես միջավայրի բարելավման ուղղությամբ: Բանկը նախատեսում է նաև մեր երկրում կազմակերպել համատեղ բիզնես ֆորում:

Տեղեկացվել է, որ Սևծովյան առևտրի և զարգացման բանկը մասնավոր հատվածի հետ ստորագրել է վարկային նոր համաձայնագիր, որի միջոցներն ուղղվելու են Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացմանը:

Զրուցակիցները քննարկել են երկկողմ համագործակցությանն առնչվող այլ հարցեր:

Հայերեն English Русский

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան