Հաջորդ տարի Հայաստանում էլեկտրաէներգիայի սակագնի փոփոխություն չի սպասվում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում 2015թ. էլեկտրաէներգիայի սակագնի փոփոխություն չի սպասվում: Այս մասին Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ՀՀ 2015թ. պետական բյուջեի նախագծի նախնական քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի խորհրդի անդամ Արթուր Վարդանյանը՝ պատասխանելով ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի հարցին:

«Դուք գիտեք, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը կարգավորղ ընկերությունների տնտեսական գործունեության մշտադիտարկումներ է իրականացնում, և այս պահի դրությամբ ես կարող եմ ասել, որ 2015թ. ընթացքում էլեկտրաէներգիայի սակագների որևէ փոփոխություն չի նախատեսվում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց նա:

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը 2014թ. հուլիսի 1-ին որոշում է ընդունել էլեկտրաէներգիայի սակագինը ևս մոտ 4 դրամով թանկացնելու մասին: Օգոստոսի 1-ից Հայաստանում էլեկտրաէներգիայի սակագինը թանկացել է 3,85 դրամով կամ մոտ 10%-ով: Էլեկտրաէներգիայի վերջին թանկացումը տեղի էր ունեցել ընդամենը մեկ տարի առաջ` 2013 թ. հուլիսի 7-ին, այդ ժամանակ այն թանկացավ 27%-ով: Մեկ տարվա ընթացքում Հայաստանում էլեկտրաէներգիայի սակագինը թանկացել է 37%-ով:

Հայերեն English Русский

Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Երևանում երկրորդ անգամ կազմակերպված «Աղոթքի նախաճաշ» միջոցառմանը

Հայաստանի ֆուտբոլի ընտրանին պարտվեց Կիպրոսին

ԱՀԿ-ն հայտնել է աշխարհում կյանքի միջին տևողության աճի մասին

Վարչապետ Փաշինյանի ելույթը Հայաստանի աղոթքի երկրորդ նախաճաշի գալա ընթրիքին

Անահիտ Ավանեսյանը տեսակցել է ադրբեջանցի զինծառայողի կրակոցից տուժած կնոջը

ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալը Pacific Council-ի պատվիրակությանը ներկայացրել է Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության զարգացումները

ՀՀ նախագահին իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ-ում Հնդկաստանի նորանշանակ դեսպանը

ՀՀ ԱԱԾ-ն ևս մեկ անգամ հավաստիացրել է՝ Հայաստանի սահմանն ապօրինի հատած ադրբեջանցի զինծառայողը միայնակ է եղել

G7-ի երկրները կոչ են արել վերականգնել Հորմուզի նեղուցով նավարկության ազատությունը

Չինաստանում երեխան ողջ է մնացել տասներորդ հարկից ընկնելուց հետո