Սերժ Սարգսյանը և Բելգիայի դեսպանն անդրադարձել են ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացման հեռանկարին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀՆախագահ Սերժ Սարգսյանին այսօր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Բելգիայի Թագավորության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ալեքս Վան Մեուվենը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից,Սերժ Սարգսյանըշնորհավորել է Ալեքս Վան Մեուվենին մեր երկրում դիվանագիտական առաքելությունն սկսելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ: ՀՀ նախագահը դեսպանին շնորհավորել է նաև Բելգիայում նոր կոալիցիոն կառավարության ձևավորման և վարչապետի նշանակման կապակցությամբ՝ հույս հայտնելով, որ կառավարությունը՝ վարչապետի գլխավորությամբ, անելու է ամեն հնարավորը՝ Բելգիայի միջազգային հեղինակությունն ավելի ամրապնդելու և երկիրն առավել բարեկեցիկ դարձնելու համար:

Հանդիպմանը զրուցակիցները երկուստեք կարևորել են հայ-բելգիական միջպետական հարաբերությունների ամրապնդումն ու համակողմանի համագործակցության շարունակական զարգացումը: Հանրապետության Նախագահն ընդգծել է, որ Հայաստանը Բելգիայի հետ հարաբերությունները կարևորում է ոչ միայն երկկողմ, այլև եվրոպական կառույցների շրջանակում համագործակցության տեսանկյունից: Այդ համատեքստում անդրադարձ է եղել Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների զարգացման հեռանկարին:

Դեսպան Ալեքս Վան Մեուվենը վստահեցրել է, որ պաշտոնավարման ընթացքում կներդնի բոլոր ջանքերը երկկողմ կապերն ավելի ամրապնդելու և խորացնելու ուղղությամբ:

Հայերեն English Русский

Լեհաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է Ուկրաինային ռազմական օգնությունը դադարեցնելու տեղեկությունը

ՊԵԿ աշխատակիցները համոզված են, որ սահմանն ուժեղ է, երբ ունենք արհեստավարժ, գրագետ, զգոն և վճռական մաքսավոր

Գեղարքունիքի մարզպետը ֆրանսիական կողմի հետ քննարկել է մարզի գյուղատնտեսության ոլորտի զարգացման ծրագրերի ներդրման հնարավորությունները

Իտալիայի կառավարությունը բողոքի ակցիաների ֆոնին օգնություն է հատկացնում վարորդներին, ֆերմերներին և ձկնորսներին

Հոկտեմբերի 23-ի միջոցառումների անոնս

Միջազգային քրեական դատարանն արժանացել է ԵՄ Սախարովի մրցանակին

ԵՏՀ կոլեգիայի անդամը հույս ունի, որ հայկական արտադրանքի նկատմամբ ռուսական սահմանափակումների հարցը մոտ ժամանակներս կլուծվի

Սևանա լճում իշխանի պաշարներն աճում են, սիգի գնահատված պաշարը հասել է 4511 տոննայի

«Ղարս» մասնաճյուղի «Անի» էլեկտրացանցի նախկին տնօրենին մեղսագրվում է ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելու նախապատրաստություն

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն ընդունել է Հայաստանի գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին