Պաշտոնական

Վարչապետն ընդունել է հայրենական կաթնամթերք արտադրողներին

1 րոպեի ընթերցում

Վարչապետն ընդունել է հայրենական կաթնամթերք արտադրողներին

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Հայաստանում կաթնամթերքի արտադրության ոլորտի զարգացմանը նվիրված խորհրդակցություն:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հայրենական կաթնամթերք արտադրող ընկերությունների ներկայացուցիչները Հովիկ Աբրահամյանին են ներկայացրել առաջիկա ծրագրերը, առկա խնդիրները և դրանց լուծման իրենց առաջարկությունները:

Վարչապետը ՀՀ կառավարության անունից պատրաստակամություն է հայտնել աջակցել ոլորտի զարգացմանը և հանձնարարել պատասխանատու գերատեսչությունների ղեկավարներին կաթնամթերք արտադրողների հետ քննարկել բարձրացված հարցերի լուծման փոխադարձ ընդունելի տարբերակներ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում