Պաշտոնական

Վարչապետն ընդունել է իրացման գոտիների բնակիչներին

1 րոպեի ընթերցում

Վարչապետն ընդունել է իրացման գոտիների բնակիչներին

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Երևանում կառուցապատման նպատակով օտարված բնակելի տարածքների բնակիչներին, ովքեր ներկայացրել են իրենց խնդիրները:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, կառավարության ղեկավարը նշել է, որ կառուցապատող ընկերության կողմից շինարարական աշխատանքները և փաստաթղթային հարցերը պետք է լուծվեն սահմանված ժամանակացույցով, ևհավաստիացրել բնակիչներին, որ նրանց հուզող խնդիրները գտնվելու են իր ուշադրության կենտրոնում:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում