Վենետիկի հանձնաժողովի նախագահը կոչ է անում ՀՀ քաղաքական բոլոր ուժերին կառուցողական լինել

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրախորհրդի Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոն կոչ է անում Հայաստանի քաղաքական ուժերին կառուցողական դիրքորոշում դրսևորել սահմանադրական բարեփոխումների հարցում: Այս մասին հոկտեմբերի 24-ին լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց պաշտոնյան, ով Հայաստանում է` մասնակցելու երևանյան 19-րդ միջազգային խորհրդաժողովին: «Սահմանադրությունը վերնաշապիկ չէ, որ ամեն օր պետք է փոխել, բայց եթե առաջացել է սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտությունը, այն պետք է իրականացնել: Բայց դա պետք է իրականացվի բոլոր քաղաքական ուժերի միջև լայն կոնսենսուսի պայմաններում: Կոչ եմ անում Հայաստանի բոլոր քաղաքական ուժերին կառուցողական դիրքորոշում ունենալ այս հարցում: Ես հույս ունեմ, որ սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը, երբ ստանա իր կոնկրետացումը, կընդունվի լայն կոնսենսուսի պայմաններում` թե հասարակության, թե քաղաքական ուժերի մակարդակում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց Ջիանի Բուքիքիոն` հավելելով, որ նշյալ հայեցակարգը քննարկվել է հանձնաժողովի կողմից ու արժանացել դրական գնահատականի:

Հարցին ի պատասխան, թե որոնք են հայեցակարգի ամենաթույլ և ամենաուժեղ կողմերը` Վենետիկի հանձնաժողովի նախագահը նշեց, որ շատ թույլ կողմեր չկան ՀՀ սահմանադրական բարեփոխումների հայեցակարգում: «Իհարկե, միշտ էլ կա լավացնելու տեղ: Մասնավորապես, լավ կլիներ, որ քաղաքական փոքրամասնություններին նվիրված հատվածը շատ ավելի մանրամասն լիներ, բայց, այդուհանդերձ, այդտեղ ամրագրված են որոշակի կարևոր իրավունքներ ընդդիմության համար: Մասնավորապես, խորհրդարանում փոխնախագահի կամ կարևոր հանձնաժողովների նախագահների գործառույթները նրանց վերապահելու տեսանկյունից: Մի բան, որն ավելի կարևոր է, դուք շարժվում եք խորհրդարանական կառավարման մոդելի ուղղությամբ»,-նշեց նա:

Պատասխանելով հարցին, թե որն է ՀՀ-ի խնդիրը`սահմանադրական բարեփոխումներ իրականացնելը, թե քաղաքական կամք դրսևորելը որոշ հարցերում, Ջիանի Բուքիքիոն նշեց. «Դուք քաղաքական կամքի անհրաժեշտություն ունեք, իհարկե, որ ընդունեք այս Սահմանադրությունը և արտացոլեք այդ դրույթները Սահմանադրության մեջ: Կամքը չափացանց կարևոր է, և այն պետք է լինի հասարակության կամքը, ոչ թե էլիտայի:

Ջիանի Բուքիքիոյի խոսքով` շատ բան կախված է նրանից, թե ինչ կոնկրետ դրսևորումներ կստանան սահմանադրական բարեփոխումների հայեցակարգում ամրագրված դրույթները: «Վենետիկի հանձնաժողովն իր պատրաստակամությունն է հայտնում շարունակելու համագործակցությունն այս հարցով հայկական իշխանությունների և մասնագիտական հանձնաժողովի հետ»,-ավելացրեց նա:

Հայերեն English Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում