Քաղաքական ուժերն ու շահերն անցողիկ են, Սահմանադրությունը սերունդների համար է. ՀՀ Նախագահ

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության սահմանադրական զարգացումների շուրջ 20-ամյա նորագույն պատմությունը վկայում է, որ իրավական ժողովրդավարական պետության կայացման համար իրավունքների գերակայության երաշխավորումն այլընտրանք չունի: Վերջինը չի կարող լինել սոսկ բարի ցանկություն, այն պահանջում է սահմանադրական համարժեք լուծումներ, ներդաշնակ ու գործուն իրավական համակարգ, արդյունավետ գործող կառուցակարգեր, իրավական մտածողության, մշակույթի անհրաժեշտ միջավայր: Այս մասին ասված էր սահմանադրական արդարադատության հիմնահարցերին նվիրված երևանյան 19-րդ խորհրդաժողովի մասնակիցներին ուղղված ՀՀ Նախագահի ողջույնի խոսքում, որը ընթերցեց ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը:

«Շատ ուրախ եմ, որ կրկին Հայաստան են ժամանել 20-ից ավելի երկրների սահմանադրագետներ քննության առնելու բացառիկ կարևորության մի հիմնախնդիր` մարդու արժանապատվության սահմանադրական կարգավիճակը: Ուրախ եմ նաև, որ սահմանադրական արդարադատության հիմնահարցերին նվիրված երևանյան խորհրդաժողովները բարի ավանդույթ լինելուց զատ, միջազգային կարևորություն են ձեռք բերել: Հատկապես ցանկանում եմ կարևորել ներկա խորհրդաժողովի թեման և քննության առարկա հիմնախնդրի անմիջական կապը իրավունքի գերակայության սահմանադրական սկզբունքի երաշխավորման հետ»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ` ասված էր նախագահի ուղերձում:

Նախագահի խոսքով` հնարավոր չէ մեկ օրում հասնել վերոգրյալին, այլ հաջողություն կարելի է ակնկալել այն դեպքում, երբ իրավունքի գերակայության երաշխավորումը պետական քաղաքականության օրակարգի կարևորագույն խնդիր դառնա, լինի քաղաքական մտածողության շարժիչ ուժը և անձի արժանապատվությունը նրա ամենօրյա սոցիալական դրսևորումների անբաժան և երաշխավորված ուղեկիցը համարվի:

«Մեզ համար քննության առարկա հիմնախնդիրն առավել կարևորվում է` նկատի ունենալով, որ Հայաստանի Հանրապետությունը ձեռնամուխ է եղել կարևոր սահմանադրական բարեփոխումներին: Ընդամենը օրեր առաջ է մասնագիտական հանձնաժողովը ներկայացրել սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը:

Այն քննարկվել ու հավանության է արժանացել նաև Եվրախորհրդի Վենետիկի հանձնաժողովի լիագումար նիստում ու առաջիկայում քաղաքական քննարկումների փուլ է անցնելու: Դժվար է վերջին 20 տարում մեծ փորձությունների դիմակայող ու արմատապես վերափոխվող հասարակարգի համար պնդել, թե ժողովրդավարությունը հաստատուն ու ցանկալի հիմքերի վրա է, մարդու իրավունքները հուսալիորեն երաշխավորված ու պաշտպանված են, առկա է իրավական պետության չափորոշիչներին ներդաշնակ արդարադատական համակարգ: Դրան կարելի է հասնել` երաշխավորելով համարժեք սահմանադրական զարգացումներ` ճիշտ դասեր քաղելով նաև միջազգային հարության ու հատկապես նոր ժողովրդավարության երկրների փորձից:

Ես առիթ եմ ունեցել շեշտելու` մարդիկ էլ, քաղաքական ուժերն էլ, շահերն էլ անցողիկ են, Սահմանադրությունը սերունդների համար է: Սահմանադրություն, որն ունենա արժեքաբանական կայուն ու անսասան հիմք և հանրային այնպիսի միջավայր, որ այդ արժեքներն իրողություն դառնան երկրի ու ժողովրդի համար:

Անշուշտ, նման սահմանադրության համար անկյունաքարային նշանակություն ունենմարդու արժանապատվության սահմանադրական ինստիտուտը և դրա իրացման անհրաժեշտ իրավական կառուցակարգերը: Համոզված եմ, որ այս հրատապ հիմնախնդիրների շուրջ երևանյան խորհրդաժողովում ներկայացվող զեկույցներն ու ելույթներն օգտակար դերակատություն կուենան թե սահմանադրական զարգացումների ու թե սահմանադրական արդարադատության պրակտիկայի տեսանկյունից»,-նշված էր Նախագահի ողջույնի խոսում:

Սահմանադրական արդարադատության հիմնահարցերին նվիրված երևանյան 19-րդ խորհրդաժողովը` «Մարդու արժանապատվության սահմանադրական կարգավիճակը» թեմայով, անցկացվում է հոկտեմբերի 23-25-ին:

Հայերեն English Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում