Հարցազրույց

Հայաստանն ունի զբոսաշրջային խոշոր կենտրոն դառնալու հսկա ներուժ. Ժան Իվ Քամյու

5 րոպեի ընթերցում

Հայաստանն ունի զբոսաշրջային խոշոր կենտրոն դառնալու հսկա ներուժ. Ժան Իվ Քամյու

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դժվար է գտնել մի մարդու, ով չի սիրում Փարիզը՝ անկախ նրանից` եղել է այնտեղ, թե ոչ: Ունենալով 10 միլիոնից ավելի բնակչություն` տարեկան այն ընդունում է 28 միլիոն այցելու և նմանատիպ հսկա քաղաքի պահպանությունն ու զարգացումը պահանջում է առանձնահատուկ մոտեցում: Թե ինչպես է Փարիզը փորձում հաղթահարել արդի քաղաքակրթության մարտահրավերները, «Արմենպրես»-ը փորձեց պարզել օրերս Երեւանում գտնվող` Փարիզի քաղաքապետի արտաքին հարաբերությունների գծով խորհրդական Ժան-Իվ Քամյուի հետ զրույցում:

-Սա Ձեր Հայաստան 4-րդ այցելությունն է, որպես այցելու` ի՞նչ ակնառու փոփոխություններ եք Դուք նկատում:

-Առաջին անգամ Հայաստան էի եկել2009թ., և իմ այցելությունների մեծամասնությունը կապված է հիմնականում մայրաքաղաքի օրվան նվիրված տոնակատարությունների հետ: Ամեն անգամ անկառու են մայրաքաղաքում տեղի ունեցած փոփոխությունները, որոնք կատարվում են երկրի տնտեսապես բարդ իրավիճակի առկայության դեպքում: Զարմանալի է, որ նմանատիպ դրության դեպքում երկիրը ջանում է տնտեսապեսզարգանալ: Այս դրական փոփոխություններն առավել աչքի ընկան արդեն օդանավակայանից քաղաք մուտքի ճանապարհին՝ այս անգամ քաղաքային միջավայրի բարելավումը անկեղծ աչքի զարնեց: Նաև փողոցում բավականին շատ եմ սկսել նկատել ինչպես անգլերեն, այնպես էլ ֆրանսերեն խոսող զբոսաշրջիկների:

-Իսկ որպես զբոսաշրջիկ` դուք տեսնո՞ւմ եք Երևանում մի խնդիր, որը, Ձեր կարծիքով, ցանկալի կլիներ շտկել:

-Գաղտնիք չէ, որ Հայաստանն ունի հսկա ներուժ զբոսաշրջային խոշոր կենտրոն դառնալու: Այնուամենայնիվ, որպես հայկական տառերին անծանոթ մարդ, կցանկանայի փողոցներում ավելին տեսնել ուղղություն ցույց տվող ցուցանակներ: Քանի որ հաճախ դժվար է գուշակել թե որտեղ ես և ինչպես գտնել այս կամ այն հուշարձանը: Սակայն չեմ կարող չնշել քաղաքի կանաչապատման ավելացումը: Այն առավել կարևոր է` հաշվի առնելով, որ2015թ. աշխարհը մուտք է գործելու տարի, որը ՄԱԿ-ը հայտարարել է որպես Կլիմայի փոփոխության դեմ պայքարի տարի: Ի դեպ, հաջորդ տարի դեկտեմբերին Փարիզը կհյուրընկալի Համաշխարհային կոնֆերանսը` նվիրված կլիմայի փոփոխության նվազեցմանը, որտեղ ընդունվելիք դրույթները կդառնան մեծ մարտահրավերներ աշխարհի խոշոր քաղաքների համար:

-Արդի մեգապոլիսների շարքում Փարիզը պատկանում է այն քաղաքներին, որտեղ համեմատաբար թեթևացնել է ճանապարհային երթևեկությունը: Ինչպիսի՞ քայլեր են իրականացվել դրա համար:

-Նախ մեզ մոտ մեծ տարածում է գտել հեծանիվների վարձույթի մշակույթը, այն անչափ շահավետ է, մատչելի, և կայանատեղիները սփռված են Փարիզում ու արվարձաններում: Մարդիկ աշխատանքի գնալուց կարող են հեշտությամբ իրենց մոտակայքում վարձել հեծանիվ և այնուհետ թողնել աշխատատեղի մետակայքում գտնվող մեկ այլ կայանում: Նույն կերպ, վճարելով բանկային քարտի օգնությամբ` մատչելի գնով կարելի է վարձել էլեկտրամոբիլ և հանձնել այլ վայրում: Այդպիսով, մենք թեթևացնում ենք քաղաքային մեքենաների հոսքը և դրանց բացասական ազդեցությունը շրջակա միջավայրի վրա: Այսօր Փարիզում շատերն են անցնում կատարում նաեւ հիբրիդ մեքենաների:

-Փարիզի պատմական հատվածը հագեցած է հին շենքերով: Իսկ նոր շենքերի կառուցման առումով գործո՞ւմ են հատուկ օրենքներ:

-Քաղաքապետարանի կողմից ընդունված հատուկ կարգ է գործում Փարիզում, որը հստակ սահմանում է` ինչ տիպի շենքեր կարող են կառուցվել քաղաքի տվյալ հատվածում, ինչպիսի երեսային մաս դրանք նկարող են ունենալ և ինչպիսի ճաարտարապետական լուծումներ պետք է ունենան: Այդ կարգի պահպանումն անչափ կարևոր է Փարիզի համար: Եվ նույնիսկ եթե դուք ցանկանում եք վերանորոգել կամ վերականգնել շենքը, դուք պարտավոր եք նախօրոք տեղեկացնել քաղաքապետարանին դրա մասին և աշխատանքների կատարման ընթացքում հաշվի առնել շենքի ճարտարապետական առանձնահատկությունները: Հին շենքի փոխարեն այլ բան թույլ չի տրվում, քան այն վերակառուցել:

-Փարիզի պատմությունը ծնունդ է առել դեռ հռոմեական ժամանակաշրջանից. հաշվի առնելով հնագիտական կողմը` ինչպիսի՞ կարգ է գործում քաղաքի տարածքում կատարվող շինարարությունների դեպքում:

-Քաղաքի որոշակի հատվածներում ցանկացած աշխատանք կատարելիս պարտադիր կերպով իրականացվում են հնագիտական պեղումներ: Օրինակ, Աստվածամոր տաճարի մոտակայքում պատրաստվում էին կառուցել ավտոկայանատեղի, սակայն այդ հատվածում գտնվեցին քաղաքի ամենահին հատվածի մասունքներ: Այդ նկատառումներով կառուցվելիք կայանատեղիի ձևի մեջ կատարվեցին որոշակի շտկումներ, այնպես, որ գտածոները տեսանելի լինեն: Արդյունքում գտածոների շնորհիվ կայանատեղին բացման առաջին իսկ օրվանից հայտնի դարձավ:

Հարցազրույցը` Անահիտ Մինասյանի

Տեղադրություն

Վերջին տարիներին հայ-հնդկական հարաբերությունները շեշտակի վերելք են ապրել. Հնդկաստանում Հայաստանի դեսպան

Քաղաքականություն

Վերջին տարիներին հայ-հնդկական հարաբերությունները շեշտակի վերելք են ապրել. Հնդկաստանում Հայաստանի դեսպան

Երևանում մեկնարկեց հայ-գերմանական հետազոտական համագործակցության ձեռքբերումների ու հեռանկարների վերաբերյալ համաժողովը

Հայաստան

Երևանում մեկնարկեց հայ-գերմանական հետազոտական համագործակցության ձեռքբերումների ու հեռանկարների վերաբերյալ համաժողովը

ԱրարատԲանկը,  հաղթահարելով մի շարք մարտահրավերներ, բարձր ցուցանիշներով է ամփոփել անցած ֆինանսական տարին

Տնտեսություն

ԱրարատԲանկը, հաղթահարելով մի շարք մարտահրավերներ, բարձր ցուցանիշներով է ամփոփել անցած ֆինանսական տարին

Հայաստանը պատրաստ է մեկ ամսվա ընթացքում Ադրբեջանի հետ ստորագրել խաղաղության պայմանագիրը․ Արարատ Միրզոյան

Քաղաքականություն

Հայաստանը պատրաստ է մեկ ամսվա ընթացքում Ադրբեջանի հետ ստորագրել խաղաղության պայմանագիրը․ Արարատ Միրզոյան

ՀՀ ԱԳ նախարարը վերահաստատել է Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու Երևանի պատրաստակամությունը

Քաղաքականություն

ՀՀ ԱԳ նախարարը վերահաստատել է Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու Երևանի պատրաստակամությունը

Հայաստանը բարձր է գնահատում Էստոնիայի մասնակցությունը ԵՄ դիտորդական առաքելությանը․ Արարատ Միրզոյան

Քաղաքականություն

Հայաստանը բարձր է գնահատում Էստոնիայի մասնակցությունը ԵՄ դիտորդական առաքելությանը․ Արարատ Միրզոյան

Ախուրյան համայնքը համալրվել է նոր ճանապարհային բազմաֆունկցիոնալ տեխնիկայով

Մարզեր

Ախուրյան համայնքը համալրվել է նոր ճանապարհային բազմաֆունկցիոնալ տեխնիկայով

ԱՏՁՄ-ն և ԱՊՐԻ Արմենիան միավորում են WCIT2024/DigiTec-ի կազմակերպման ջանքերը

Բարձր տեխնոլոգիաներ

ԱՏՁՄ-ն և ԱՊՐԻ Արմենիան միավորում են WCIT2024/DigiTec-ի կազմակերպման ջանքերը

Էստոնիան հետաքրքրված է Հարավային Կովկասի կայունությամբ․ ԱԳ նախարար

Արտաքին քաղաքականություն

Էստոնիան հետաքրքրված է Հարավային Կովկասի կայունությամբ․ ԱԳ նախարար

Էստոնիայի ԱԳՆ-ում կայացել է Արարատ Միրզոյանի և Մարգուս Ցահքնայի հանդիպումը

Քաղաքականություն

Էստոնիայի ԱԳՆ-ում կայացել է Արարատ Միրզոյանի և Մարգուս Ցահքնայի հանդիպումը

ՀՀ ԱԳ նախարարն ու Էստոնիայի խորհրդարանի նախագահը քննարկել են տարածաշրջանային զարգացումները

Արտաքին քաղաքականություն

ՀՀ ԱԳ նախարարն ու Էստոնիայի խորհրդարանի նախագահը քննարկել են տարածաշրջանային զարգացումները

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում