Հայաստան

Երևանում մեկնարկեց հայ-գերմանական հետազոտական համագործակցության ձեռքբերումների ու հեռանկարների վերաբերյալ համաժողովը

4 րոպեի ընթերցում

Երևանում մեկնարկեց հայ-գերմանական հետազոտական համագործակցության ձեռքբերումների ու հեռանկարների վերաբերյալ համաժողովը

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Երևանի պետական համալսարանում հունիսի 27-ին տեղի ունեցավ  «Հայաստան-Գերմանիա գիտության օր» խորագրով երկօրյա համաժողովի բացումը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ միջոցառումը կազմակերպվել է ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի և Գերմանիայի կրթության և հետազոտությունների դաշնային նախարարության համատեղ նախաձեռնությամբ՝ վերջին տարիներին գիտության ոլորտում երկու երկրների միջև համագործակցության հիմնական ձեռքբերումները, քննարկելու հետազոտությունների, տեխնոլոգիաների ու նորարարությունների ոլորտներում երկկողմ համագործակցային կապերի խորացման և ընդլայնման հնարավորություններն ամփոփելու նպատակով:

ՀՀ ԿԳՄՍ նախարարության բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը ողջունելով ներկաներին, նշեց, որ հետազոտությունների և զարգացման ոլորտում Հայաստանի և Գերմանիայի միջև  համագործակցությունը հիմնված է երկու երկրների կրթական գերատեսչությունների միջև 2011 թվականին ստորագրված հուշագրի հիման վրա։

«Մեր համագործակցության մեջ ընդգրկված են երկկողմ հետարքրքություն ներկայացնող թեմաներ, որոնցից են տեղեկատվական տեխնոլոգիաները, կայուն գյուղատնտեսությունը, ռիսկերի կառավարումը, ինչպես նաև թեմաներ, որոնք վերաբերում են եվրոպական «կանաչ» համաձայնագրերին։ Մենք նպատակադրված ենք խթանելու Հայաստանի մասնակցությունը եվրոպական ծրագրերին»,-ասաց Հայոցյանը։

Հայաստանում Գերմանիայի փոխդեսպան Էրիկ Թինտրուպը, դեսպանատան անունից ջերմորեն ողջունելով ներկաներին, համոզմունք հայտնեց, որ վերջին 2 տարիներին Գերմանիան սկսել է ավելի ակտիվ աջակցություն ցուցաբերել Հայաստանին՝ քան դրանից առաջ։

«Տեսնում եմ, որ Հայաստանը շարժվում է դեպի բարձր չափանիշներ, դեպի եվրոպական չափանիշներ։ Հայաստանն առաջ է շարժվում քաղաքական, անվտանգային, գիտության դիվերսիֆիկացման ճանապարհով։ Մենք ցանկանում ենք լինել Հայաստանի գործընկերը»,-հավաստիացրեց փոխդեսպանը։

Միջոցառումը ողջունեցին ու կարևորեցին նաև Գերմանիայի կրթության և հետազոտությունների դաշնային նախարարության` Արևելյան Եվրոպայի, Հարավային Կովկասի, Կենտրոնական Ասիայի երկրների հետ համագործակցության գծով վարչության պետ Ֆլորիան Ֆրանկը և ԵՊՀ գիտական հարցերի գծով պրոռեկտոր Ռաֆայել Բարխուդարյանը։

Քննարկումներին մասնակցում են Գերմանիայի կրթության և հետազոտությունների դաշնային նախարարության պատվիրակության հետ Հայաստան են ժամանել նաև ԳԴՀ-ում գործող մի շարք անվանի գիտական կազմակերպությունների և Հետազոտությունների գերմանական հիմնադրամի, Հելմհոլց և Լայբնիցի ասոցիացիաներ, Ալեքսանդր ֆոն Հումբոլդտ հիմնադրամի, Մյունխենի տեխնիկական համալսարան-միջազգային ընկերության ներկայացուցիչներ:

Նախատեսվում են քննարկումներ հետազոտությունների ու նորարարությունների զարգացման ՀՀ գերակայությունները, Գերմանիան՝ որպես հետազոտությունների ու նորարարությունների ոլորտում միջազգային գործընկեր, գիտելիքի և տեխնոլոգիաների փոխանցում, նորարարություններ, ֆինանսավորման հնարավորությունների թեմաներով:

 

Տեղադրություն

Արարատ Միրզոյանը Ժոզեպ Բորելի հետ հանդիպմանն ընդգծել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման անհրաժեշտությունը

Եվրոպա

Արարատ Միրզոյանը Ժոզեպ Բորելի հետ հանդիպմանն ընդգծել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման անհրաժեշտությունը

Բնագիտական և տեղեկատվական տեխնոլոգիաների լաբորատորիաներ՝ Արմավիրի մարզի հանրակրթական 88 դպրոցում

Կրթություն

Բնագիտական և տեղեկատվական տեխնոլոգիաների լաբորատորիաներ՝ Արմավիրի մարզի հանրակրթական 88 դպրոցում

Ուկրաինայի ԱԳ նախարարը շնորհակալություն է հայտնել Հայաստանին Շվեյցարիայում կայացած Խաղաղության գագաթնաժողովին մասնակցելու համար

Եվրոպա

Ուկրաինայի ԱԳ նախարարը շնորհակալություն է հայտնել Հայաստանին Շվեյցարիայում կայացած Խաղաղության գագաթնաժողովին մասնակցելու համար

Մահացել է Եղիշե Չարենցի կրտսեր դուստրը՝ Անահիտ Չարենցը

Մշակույթ

Մահացել է Եղիշե Չարենցի կրտսեր դուստրը՝ Անահիտ Չարենցը

Հայաստանի և Ուկրաինայի ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ քաղաքական երկխոսության հարցեր

Եվրոպա

Հայաստանի և Ուկրաինայի ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ քաղաքական երկխոսության հարցեր

Իտալիայում ՀՀ դեսպանը համիդյան ջարդերին վերաբերող բացառիկ արխիվային փաստաթղթեր է փոխանցել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին

Հայաստան

Իտալիայում ՀՀ դեսպանը համիդյան ջարդերին վերաբերող բացառիկ արխիվային փաստաթղթեր է փոխանցել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին

«Զանգեզուր» արգելավայրում նկատվել են հայկական մուֆլոններ

Մարզեր

«Զանգեզուր» արգելավայրում նկատվել են հայկական մուֆլոններ

Հովհաննես Հարությունյանը հեռանում է «Փյունիկ»-ից

Սպորտ

Հովհաննես Հարությունյանը հեռանում է «Փյունիկ»-ից

Վայոց ձորում անցկացվել են հատուկ տակտիկական ուսումնավարժանքներ

Մարզեր

Վայոց ձորում անցկացվել են հատուկ տակտիկական ուսումնավարժանքներ

Հանրապետության տարածքում շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում նաև կարկուտ

Հայաստան

Հանրապետության տարածքում շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում նաև կարկուտ

Հերացու փողոցից դեպի Խանջյան փողոց տանող թունելում բեռնատար ավտոմեքենա է կողաշրջվել

Հայաստան

Հերացու փողոցից դեպի Խանջյան փողոց տանող թունելում բեռնատար ավտոմեքենա է կողաշրջվել

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում