Ռուսական կենտրոնը Հոլոքոստի թեմայով մրցույթում կներառի նաեւ Հայոց ցեղասպանությունը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանում գործող «Հոլոքոստ» կենտրոնը աշակերտների և ուսանողների շրջանում Հոլոքոստի թեմայով անցկացվող մրցույթում կներառի Հայոց ցեղասպանության թեման: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում կայացած միջոցառման ժամանակ լրագրողների հետ զրույցում հայտնեց Հոլոքոստի կենտրոնի համանախագահ Իլյա Ալտմանը:

«15 տարի է, որ աշակերտների և ուսանողների շրջանում իրականացնում ենք մրցույթ Հոլոքոստի թեմայով: Երեկ ինձ ցույց են տվել հայ երեխաների հիանալի նկարները, որոնք Հոլոքոստի թեմայով են արվել: Կարծում եմ, որ նմանատիպ նկարներ կլինեն նաև Հայոց ցեղասպանության թեմայով: Հետագայում մեր մրցույթում, որը մենք հայտարարում ենք նոյեմբերի մեկին, կլինի հատուկ ուղղություն` «Հոլոքոստն ու Հայոց ցեղասպանությունը. ընդհանուրն ու առանձնահատուկը»»,-ասաց Իլյա Ալտմանը:

Նրա տեղեկացմամբ` դա թույլ կտա, որ հայ դպրոցականները ևս մասնակցեն իրենց կենտրոնի կողմից կազմակերպող գիտաժողովներին, որոնք անցկացնում են Մոսկվայում: «Հայկական համալսարանների ուսանողներն էլ հնարավորություն կունենան մեկնել Փարիզ և ՅՈւՆԵՍԿՕ-ի գլխավոր շտաբում ներկայացնել երիտասարդության դիրքորոշումները, մտքերը»,-նշեց նա:

Իլյա Ալտմանը հույս հայտնեց, որ հայ ուսուցիչներն էլ ավելի քան 40 երկրների դասավանդողներին կմիանան ու կմեկնեն Իսրայել` մասնակցելու հատուկ նրանց համար կազմակերպվող սեմիաներին: «Որպեսզի ցեղասպանության թեման դասավանդեն, պետք է ուսուցիչներին պատրաստել դա անելու համար»,-ավելացրեց նա:

Հոլոքոստը մոտ 6 միլիոնհրեաների, նաև միլիոնավոր գնչուների, լեհերի ծրագրված կոտորածներն էին նացիստների կողմից Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում։

Հայոց ցեղասպանությունն Օսմանյան կայսրությունում Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին հայ բնակչության կոտորածներ էին: Առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին Օսմանյան կայսրությունում ապրում էին երկու միլիոնից ավելի հայեր: Շուրջ մեկուկես միլիոն հայ սպանվեց 1915-1923թթ., իսկ մնացածները` կամ բռնի մահմեդականացվեցին, կամ էլ ապաստանեցին աշխարհի տարբեր երկրներում: Հայոց ցեղասպանությունը ճանաչել եւ դատապարտել են աշխարհի երկու տասնյակից ավելի պետություններ, ԱՄՆ 42 նահանգներ, Եվրախորհրդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը, հեղինակավոր այլ կազմակերպություններ:

Հայերեն English Русский

Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնում է «Բարգավաճ Հայաստան»-ի կողմից ընտրակաշառք տալու դեպքի բացահայտման մասին․ կան ձերբակալվածներ

Ճապոնիայում 7,2 մագնիտուդով երկրաշարժից չորս մարդ է տուժել

ՀՀ կառավարության նիստ

ԱՄՆ-ն քննարկում է Թուրքիային F-35 կործանիչներ փոխանցելու հարցը

Սիսիանում «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,13 հա մակերեսով չորրորդ հողամասը վերադարձվեց համայնքի տիրապետմանը

Թրամփը չի կարծում, որ պատերազմի սկզբում Մինաբի դպրոցին ամերիկյան հրթիռ է հարվածել

Էկոնոմիկայի նախարարությունը հերքել է լուրը, թե Գևորգ Պապոյանը ռուսական կողմին խնդրել է իրեն հնարավորություն տալ մասնակցել Եկատերինբուրգի առևտրատնտեսական ֆորումին

Կոնստանտին Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում կայացել է Wine-House ներկայացման առաջնախաղը

Դատախազը հաստատված մեղադրական եզրակացությամբ դատարան է հանձնել Կարապետ Գուլոյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը

Թրամփը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին է մեկնելու՝ Էրդողանի նկատմամբ հարգանքից ելնելով