Արամ Խաչատրյանն արդի աշխարհի համար կբացահայտվի նոր գրքով

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի նախաձեռնությամբ լույս է տեսել «Արամ Խաչատրյանը և արդի աշխարհը» վերնագիրը կրող գիրքը: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին տեղեկացրեց տուն-թանգարանի տնօրեն Արմինե Գրիգորյանը: Գիրքը լույս է տեսել օրեր առաջ: Այն տպագրել է «Տիգրան Մեծ» հրատարակչությունը՝ 250 օրինակ տպաքանակով:

«Նախորդ տարի մենք մեծանուն կոմպոզիտորի 110-ամյակի առթիվ կազմակերպել էինք միջազգային կոնֆերանս՝ «Արամ Խաչատրյանը և արդի աշխարհը» խորագրով, որին մասնակցեցին հյուրեր Ռուսաստանից, Վրաստանից, Մերձբալթյան երկրներից և երաժշտագետներ Հայաստանից: Կոնֆերանսի բոլոր նյութերն ամփոփվել են այս գրքում: Ուրախ եմ, որ գիրքը մեր սեղանին է: Մինչև տարեվերջ մենք կկազմակերպենք գրքի շնորհանդեսը: Գրքում ամփոփված են բոլորի ելույթներն այն լեզուներով, որոնցով մասնակիցները հանդես են եկել: Այն պարունակում է նաև բացառիկ լուսանկարներ թանգարանի արխիվից և կոնֆերանսից»,-նշեց Արմինե Գրիգորյանը:

Ճանաչված և սիրված հայ կոմպոզիտոր, 20-րդ դարի երաժշտարվեստի խոշորագույն ներկայացուցիչ Արամ Խաչատրյանի 110-րդ հոբելյանը նախորդ տարի նշվեց բազմաթիվ միջոցառումներով: Հոբելյանական միջոցառումներ անցկացվեցին ոչ միայն Հայաստանում, այլև աշխարհի տարբեր անկյուններում:

ԱնվանիկոմպոզիտորԱրամԽաչատրյանիտուն-թանգարանըհիմնվելէ1978թ.: 1984թ.հունվարի23-ինբացվելէԱրամԽաչատրյանիտուն-թանգարանիառաջինցուցադրությունը:

Հայերեն Русский

Վաղ և հարկադիր ամուսնությունների խնդիրը պետք է դուրս բերել համայնքային տիրույթից ու դարձնել ավելի լայն քննարկման առարկա․ ԱԺ պատգամավոր

Ռուբեն Ռուբինյանն ու Անտոն Հոֆրայթերը քննարկել են Հայաստանի և Գերմանիայի միջև հարաբերությունների ընդլայնմանն առնչվող հարցեր

Եվրախորհրդարանը լիագումար նիստում հավանություն տվեց Հայաստանից ԵՄ արտահանվող ապրանքների մաքսատուրքերի ժամանակավոր վերացմանը

Ուկրաինան ողջունում է էներգետիկ հրադադարին ուղղված ԱՄՆ-ի նախաձեռնությունը

Լեհաստանը զորքերով կուժեղացնի Ուկրաինայի հետ սահմանը. ՊՆ

ՀՀ կենտրոնական բանկը պատրաստ է արձագանքել Ռուսաստանից Հայաստան մատակարարվող գազի գնի հնարավոր թանկացման հետևանքներին

Կատարի ԱԳՆ-ն զգուշացրել է Բաբ էլ-Մանդեբի նեղուցի փակվելու դեպքում աղետալի հետևանքների մասին

Այս տարվա առաջին կիսամյակի արդյունքները ցույց են տվել, որ դատախազական վարույթների ընդհանուր թիվն առնվազն կրկնապատկվել է. ՀՀ գլխավոր դատախազ

Մոսկվան Կիևի հետ էներգետիկ հրադադարի Թրամփի գաղափարը լավ նախաձեռնություն է համարում

Սերը՝ պատերազմի ժամանակ. թատերասերների դատին հանձնվեց «Ռոմեո Ջուլիետ. դեժավյու» ներկայացումը