Քաղաքականություն

Գալուստ Սահակյանը չի պատրաստվում փոխել ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության կազմը

2 րոպեի ընթերցում

Գալուստ Սահակյանը չի պատրաստվում փոխել ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության կազմը

ԾԱՂԿԱՁՈՐ, 13 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը չի պատրաստվում փոխել ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության կազմը կամ ղեկավարին: Ծաղկաձորում լրագրողների հետ զրույցում Գալուստ Սահակյանն ընդգծեց, որ ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության կազմի մասին խոսակցություններն անհեթեթ են: «Պատվիրակության կազմը կամ ղեկավարին փոխել ես չեմ պատրաստվում, որովհետև, ի վերջո, հարկավոր է հասկանալ, որ 4 հոգով 500 հոգու դեմ ոչինչ չեն կարող անել»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Սահակյանը:

Անդրադառնալով ԵԽԽՎ վերջին նստաշրջանի ընթացքում տեղի ունեցած իրադարձություններին՝ Գալուստ Սահակյանը նշեց, որ Ադրբեջանը միջազգային այլ կազմակերպություններում գրանցված անհաջողությունների փոխարեն փորձում է որևէ հաջողություն գրանցել խորհրդարանական մակարդակում, տվյալ դեպքում՝ ԵԽԽՎ-ում:

Նա նկատեց, որ Ադրբեջանը ամեն տարի էլ փորձում է հանդես գալ հակահայկական բանաձևերով, հայկական պատվիրակությունն էլ միշտ հաջողությամբ դիմագրավում է և շարունակելու է դիմագրավել: Անդրադառնալով «Բռնությունների աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի այլ տարածքներում» խորագրով զեկույցի պատրաստման մասին որոշման ընդունմանը՝ ԱԺ նախագահը նշեց, որ զեկույց դեռ չկա՝ ուղղակի ընտրվել է զեկուցող և վերնագիրը, որի վերաբերյալ պետք է զեկույց կազմվի, ինչը, Սահակյանի համոզմամբ՝ հաղթահարելի խնդիր է:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում