Հասարակական

Ռուսական ռազմակայանի Գյումրիի կայազոր են այցելել մի խումբ հայրենակիցներ

1 րոպեի ընթերցում

Ռուսական ռազմակայանի Գյումրիի կայազոր են այցելել մի խումբ հայրենակիցներ

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սերգիյ Ռադոնեժսկու ծննդյան 700-ամյա հոբելյանի տոնակատարության օրերին Հայաստանի ռուսական ռազմակայանի Գյումրիի կայազորի Պատրիարքական վանատան զինվորական օբյեկտներ են այցելել մի խումբ ռուսաստանցի հայրենակիցներ՝ դիվանագիտական կազմի եւ «Ռոսսոտրուդնիչեստվո» կազմակերպության ներկայացուցիչների գլխավորությամբ: Այդ մասին «Արմենպրես»-ին տեղեկացրել են ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից:

Ի պատիվ Ռուսաց երկրի մեծագույն ճգնավոր սքանչելագործ Սերգիյի պատմական հոգեւոր օբյեկտներ այցն սկսվել Է Սուրբ նահատակ թագուհի Ալեքսանդրայի եկեղեցում ժամերգությամբ եւ Երեւանի բերդում Էքսկուրսիայով, որը գտնվում Է «Մեծ ամրոց» ավանում: «Կազաչի պոստում» Սուրբ Արխիստրատեգ Միխայիլի մատուռ-եկեղեցուն եւ Սրբազան Արսենի Սերբսկիի եկեղեցուն ծանոթացել են ավելի քան 100 հյուրեր Հայաստանի Հանրապետության քաղաքներից՝ հավատացյալ զինծառայողների հետ աշխատանքի գծով զորամիավորման հրամանատարի օգնական վարդապետ Անդրեյի (Վացի) ուղեկցությամբ:

Պատմա-լուսավորչական Էքսկուրսիայի ավարտից հետո պատվիրակությունը Գյումիրում ծաղիկներ Է դրել 1988 թվականի երկրաշարժի զոհերի հուշարձանին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում